«Շատիվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 49.
}}
 
'''Շատիվանք''', ''Շատիկ անապատ'', [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Վայոց ձորի մարզ]]ի [[Շատին]] գյուղից մոտ 4 կմ արևելք, [[Եղեգիս (գետ)|Եղեգիսի]] ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր: Ըստ [[Ստեփանոս Օրբելյան|Ստեփանոս արք. Օրբելյանի]]՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝
{{քաղվածք|...Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ: Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով գեղեցիկ նկարներով:|}}
 
Տող 55.
Ըստ պատմիչի՝ վանքը եղել է ''«խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»'': Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ [[խաչքար]]եր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ: 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել:
 
Ներկայիս եկեղեցին՝ երկու զույգ T-աձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկը, կառուցվել է սրբատաշ բազալտ քարերով 1655 թվականին և կոչվել Ս. Սիոն: Մեկենասը նախկին վաճառական [[Հակոբ Ջուղայեցի]]ն է, ում անունով մարմարե խաչքար է ագուցված Ս. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է Շատին վանքի միաբան՝ իր միջոցները ի նպաստ դնելով կրոնական կենտրոնի ընդարձակման և բարգավաճման գործին: 17-րդ դարի 2-րդ կեսին վանքի միաբանությունը որոշել է այն վերահաստատել որպես անապատ: Բայց չունենալով համապատասխան կանոնադրություն, ըստ 17-րդ դարի պատմիչ [[Զաքարիա Սարկավագ]]ի, դիմել է [[Հովհաննավանք]]ի եպիսկոպոս Հովհաննեսի օգնությանը, որը մինչ այդ յոթ տարի անցկացրել էր [[Լիմ անապատ|Լիմ անապատում]]ում և քաջ ծանոթ էր անապատական կյանքի առանձնահատկություններին: Վերափոխումից հետո Շատին վանքը կոչվել է Շատիկ անապատ և հետագայում հիշատակվում է այս երկու անուններով:
 
Վանքի մոտավորապես ուղղանկյուն հատակագծով, հարավից երեք կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպները, դրանց կից բնակելի սենյակները, սեղանատունը (այժմ՝ քանդված) կառուցել է Մովսես վարդապետը 1655–1668 թվականներին, իսկ պարիսպներից դուրս գտնվող գոմը և ախոռը՝ Անտոն վարդապետը՝ 1749 թվականին։
 
Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան: Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը: Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ: Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի [[Հակոբ Ջուղայեցի]]ն, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը: Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարը<ref>{{Cite book|title=Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան|last=|first=|publisher=Հայկական հանրագիտարան հրատ.|year=2002|isbn=|location=Երևան|pages=819}}</ref>:
 
== Պատկերասրահ ==
Տող 73.
 
* «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
* Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
* Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 1–3, Վաղ-պատ, 1870:
* Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:
* Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատիվանք» էջից