«Յոզեֆ Շտրաուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
Յոզեֆ Շտրաուսը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին [[Վիեննա]]յում: Նա եղել է ընտանիքի երկրորդ որդին, իսկ ընտանիքում կային հինգ երեխաներ: Նրա հայրը` Յոհան Շտրաուս Ավագը, գործնականում չէր զբաղվում երեխաների դաստիարակությամբ, քանի որ մշտապես հյուրախաղերով հանդես էր գալիս Եվրոպայում: Բայց միակ բանը, որին նա խստորեն հետևում էր և նույնը պահանջում էր կնոջից` Աննայից, այն էր, որ երեխաները ստեղծագործեն երաժշտության բնագավառում և չսովորեն ջութակ նվագել: Հայրն ուզում էր, որ որդին շարունակի կարիերան [[Հաբսբուրգներ]]ի ավստրիական բանակում: Սակայն ավագ եղբայրը` [[Յոհան Շտրաուս|Յոհանը]], չնայելով հոր սահմանափակումներին ու արգելքին, սովորում է ջութակ նվագել` ձգտում առաջացնելով նաև Յոզեֆի մոտ:
 
Յոզեֆը չէր պատրաստվում երաժիշտ դառնալ, այդ պատճառով նա ընդունվում է [[Վիեննայի տեխնիկական համալսարան|Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ]]: Նա ստանում է ինժեներ-շինարարի և ճարտարապետի մասնագիտություն` Վիեննայում աշխատելով որպես ինժեներ ու դիզայներ և մի շարք բացահայտումներ կատարելով: Յոզեֆը երկու դասագիրք է հրատարակել մաթեմատիկական գիտություններից: Նա նաև դրսևորել է նկարչի, բանաստեղծի, երգչի, կոմպոզիտորի, դրամատուրգի, գյուտարարի ձիրքեր: Սակայն հոր մահից` հետո 1853 թվականին, ընտանեկան խորհրդում որոշվում է, որ քանի որ ավագ եղբայրը` Յոհանը, զբաղված է հյուրախաղերով, Վիեննայում ելույթներ տալով ու երաժշտություն ստեղծագործելով, ապա Յոզեֆը պետք է փոխարինի եղբորը և հոր նվագախմբի դիրիժորությունն ստանձնի: Յոզեֆը հաճույքով չի ընդունում առաջարկը, սակայն արդյունքում երաժշտությանն է նվիրում իր ողջ կյանքը: Այդ ժամանակվանից աֆիշներում պարզապես ''Շտրաուս'' էին գրում, և հանրությունը չգիտեր, թե եղբայրներից ով է հանդես գալու: Իր մտերիմների շրջանում Յոզեֆին «Պեպի» էին անվանում, և Յոհանը մի անգամ նրա մասին ասել է. «Պեպին մեր երկուսից ավելի շնորհալի է, ես ուղղակի ավելի հայտնի եմ...»<ref> "Johann Strauss Society: Josef Strauss". Johann Strauss Society of Great Britain. Retrieved 2008-10-01.</ref>:
 
Յոզեֆը նաև տաղանդավոր ջութակահար էր և դիրիժոր: Նա գրել է [[վալս]]եր այն նույն ոճով, որով ստեղծագործել է իր եղբայր Յոհանը: Յոզեֆը բանաստեղծ էր, ռոմանտիկ խառնվածք ուներ. սիրում էր միայնություն և տառապում էր մելամաղձության նոպաներով:
Տող 37.
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Շտրաուս, Յոզեֆ}}
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ավստրիացի կոմպոզիտորներ]]