«Սուննա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սուննա'''ն մուսուլմանական սուրբ ավանդություն է, որն իր մեջ ընդգրկում է մարգարե Մուհամմադ|Մու...»:
(Տարբերություն չկա)

10:46, 4 հունվարի 2018-ի տարբերակ

Սուննան մուսուլմանական սուրբ ավանդություն է, որն իր մեջ ընդգրկում է մարգարե Մուհամմադի կյանքի մասին պատմությունները, որպես օրինակ ողջ մուսուլմանական համայնքի (ումմայի) և յուրաքանչյուր մուսուլմանի համար[1]: Սուննան համարվում է երկրորդը Ղուրանից հետո որպես իսլամական իրավունքի (ֆիկհի) աղբյուր: Այն ներկայացնում է Մուհամմադի վարքը, մարգարեի կողմից ճիշտ ընդունված կանոններն ու նորմերը: Սուննան՝ հադիսների տեսքով, փոխանցվել է բանավոր կերպով Մուհամմադի զինակիցների կողմից: Սուննան շատ սերտ կապված է Ղուրանի հետ և լրացնում է այն: Սուննային հետևելը համարվում է մուսուլմանի կյանքի կարևորագույն բաղադրիչը: Մուսուլմանական կրոնական կրթության մեջ նշանակալից դեր ունի Սուննայի ուսուցումը[2]: Մուհամմադի մահից հետո Սուննան թույլ տվեց լուծել խալիֆայության բնակչության կյանքի մի շարք խնդիրներ: Սուննայի նշանակությունը սկզբից ևեթ շատ մեծ էր, իսկ 9-10-րդ դարերում այն սկսում են կարդալ Ղուրանի հետ հավասար: Ղուրանը և Սուննան իսլամական իրավական համակարգի հիմքն են: Ղուրանի հիմնական տեքստերը ունեն ընդհանուր բնույթ, գրեթե հնարավոր չէ գտնել մանրամասներ և երկրորդական դետալներ: Հիմնականում Ղուրանում խոսվում է հավատի սկզբունքների մասին, հաստատվում են երկրպագության նորմերը, հիշատակվում է հնագույն ազգերի պատմությունը: Սուննան բացատրում է Ղուրանի ոչ հասկանալի հատվածները, մանրամասն նկարագրում է այն, ինչ Ղուրանում ներկայացված է ընդհանուր կողմերով: Սուննան նաև ընդգրկում է կանոններ, որոնք չկան Ղուրանում: Օրինակ՝ Ղուրանում Ալլահը մուսուլմաններին հրահանգում է աղոթել: Յուրաքանչյուր մուսուլման ենթարկվում է և պատրաստ է աղոթել, սակայն ե՞րբ և ինչպե՞ս: Այս հարցերի պատասխանը տալիս է Սուննան, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես և երբ պետք է կատարվի աղոթքը՝ Մուհամմադ մարգարեի օրինակով:

Ծանոթագրություններ


Գրականություն

Արտաքին հղումներ