«Լեոն Բակստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
[[1905-1907 թվականների ռուսական հեղափոխություն|1905 թվականի հեղափոխության]] ժամանակ Բակստն աշխատել է «Жупел», «Адская почта», «Сатирикон», իսկ ավելի ուշ՝ «Аполлон» ամսագրերում։
 
1907 թվականից Լեոն Բակստը հիմնականում բնակվել է Փարիզում և աշխատել է թատերական դեկորացիաների բնագավառում, որտեղ կատարել է իսկական հեղաշրջում։ Նա բեմանկարներ է ստեղծել հունական ողբերգությունների համար, իսկ [[1908]] թվականից հայտնի է որպես Ballets Russes-ի բալետների բեմանկարների հեղինակ («Կլեոպատրա» [[1909]], «Շահրազադ» [[1910]], «Դիմակահանդես» 1910, «Նարցիս» [[1911]], «Դափնե և Քլոե» [[1912]])։ 1910 թվականին բաժանվել է Գրիցենկոյից և վերադարձել [[Հուդայականություն|հուդայականության]]<ref name="k" />: Այդ ժամանակ հիմնականում բնակվել էէր Եվրոպայում, քանի որ հուդայականության հետևորդ լինելու պատճառով չուներ Ռուսական կայսրության սահմաններում հրեաների համար սահմանված հատուկ տարածքից դուրս բնակվելու իրավունք։
 
Սանկտ Պետերբուրգ կատարած այցելությունների ընթացքում դասավանդել է Ելիզավետա Զվանցևայի դպրոցում։ 1908-1910 թվականներին Բակստի աշակերտներից է եղել [[Մարկ Շագալ]]ը, սակայն 1910 թվականից հետո նրանք չեն շփվել։ Բակստը Շագալին արգելել է մեկնել Փարիզ, քանի որ կարծում էր, որ դա բացասաբար կանդրադառնա Շագալի արվեստի վրա, բացի այդ՝ ըստ Բակստի՝ երիտասարդ նկարիչն այնտեղ կմահանա սովից (Շագալը չէր ստեղծում թատերական դեկորացիաներ)։ Շագալն, այնուամենայնիվ, մեկնեց Փարիզ, բայց այնտեղ մահացավ սովից, թեև գտավ իր ոճը գեղանկարչության մեջ։