«Վարդգես Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
==Գործերը==
Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «[[Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ (նկար)|Շամիրամը Արա ԳեղեցիիԳեղեցիկի դիակի մոտ]]» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված [[Օսկար Ուայլդ]]ի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։
 
[[Պարսկաստան]] կատարած գիտարշավի տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում ցուցադրվող «Հարեմում», «[[Ֆիրդուսի]]ն կարդում է իր «[[Շահնամե]]» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը անթիվ զարդանախշերի հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։