«Եփրեմ Ասորի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[User:GeoO|<font face="Candara" size="3px">@</font><font color="#C00">ջ</font><font color="#F0A000">ե</font><font color="#FFD700">օ</font>]] [[Մասնակցի քննարկում:GeoO|(քնն․)]]}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Եփրեմ Ասորի''' ([[արամերեն]] / [[ասորերեն]]` <span dir="rtl" lang="Syriac"><big><big>ܐܦܪܝܡ ܣܘܪܝܝܐ</big></big></span>, ''{{unicode|Mor/Mar Afrêm Sûryāyâ}}''; [[հունարեն]]` {{polytonic|Ἐφραίμ ὁ Σῦρος}}; {{lang-la|Ephraem Syrus}}; շուրջ 306 –, 373{{ԱԾ}}), նշանավոր ասորի քրիստոնյա գրող, աստվածաբան, եկեղեցու հայր, ընդհանրական եկեղեցու`եկեղեցու՝ այդ թվում նաև [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]], սուրբ։ Ապրել և գործունեություն է ծավալել [[Միջագետք Հայոց|Հայոց Միջագետք]]ի [[Մծբին]] քաղաքումքաղաքում։
 
Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր): Սերել է ասոր. ընտանիքից: Նախն. կրթությունն ստացել է Մծբինում, այստեղ էլ մկրտվել իր ուսուցչի՝ Հակոբ Մծբնացու ձեռքով: Ե. Ա. համակողմանի կրթություն է ստացել քրիստ. մշակույթի նշանավոր կենտրոն Եդեսիայի «Պարսից» դպրոցում: Ըստ ավանդության՝ Ե. Ա. Հակոբ Մծբնացուն ուղեկցել է Նիկիա և 325ին նրա հետ մասնակցել առաջին տիեզերաժողովին: Ավելի քան տասը տարի ապրել և ստեղծագործել է Եդեսիայում, այստեղ գրել իր առաջին գործերը, կրթել բազում աշակերտներ: Պարսից Սասանյան Շապուհ II թագավորի (311–380)՝ քրիստոնյաների նկատմամբ գործադրած հալածանքներից խուսափելու համար՝ Ե. Ա. 360-ական թթ. իր աշակերտների և քրիստոնյա հայրենակիցների հետ տեղափոխվել է Մծբին: Հակոբ Մծբնացին նրան նշանակել է տեղի քրիստ. դպրոցի տեսուչ: Սակայն 363-ին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, Ե. Ա. հարկադրված վերադարձել է Եդեսիա, կարճ ժամանակ անց մեկնել Եգիպտոս, որտեղ 8 տարի ճգնել է Թեբայիդի նշանավոր մենաստաններում: 370–371-ին այցելել է Կապադովկյան Կեսարիա, հանդիպել Բարսեղ Կեսարացուն, որը, ըստ ավանդության, նրան սարկավագ է ձեռնադրել:
 
Ե. Ա-ու գրչին են պատկանում կամ վերագրվում սուրբգրային բազմաթիվ մեկնություններ, այդ թվում՝ Տատիանոսի Համաբարբառի մեկնությունը, դավան. աշխատություններ, ճառեր, աղոթքներ, ներբողներ, կցուրդներ, որոնք շարադրված են արևելաքրիստ. մտքին հատուկ խորհրդապաշտ. ոգով, հայտնութենական թափանցումներով, քնարականությամբ: Ե. Ա-ու մեկնություններում Աստվածաշնչի պատմ., տառացի իմաստը գերիշխող է այլաբանականի նկատմամբ: Դավան. աշխատություններն ուղղված են իր ժամանակի զանազան աղանդների և հոսանքների դեմ: Այդպիսիք են՝ «Ընդդեմ հանդուգն փորձարարների», «Ընդդեմ բարդածանական, մարկիոնական և մեսալյան աղանդի», «Յաղագս մարգարտին...», «Կամքի ազատության մասին և ընդդեմ կույր ճակատագրի պաշտպանների», «Ապաշխարության մասին՝ ընդդեմ նովացիանների» և այլ երկեր, որոնք շարադրված են ոչ թե նպատակադիր քննադատության, այլ՝ խորհրդածության, սրտաբուխ հորդորի եղանակով: Ե. Ա. գրեթե երբեք չի խորացել հերձվածների գաղափար. ակունքների բացահայտման մեջ, որովհետև դրանք ուղղված են եղել գլխավորապես ժողովրդի լայն զանգվածներին «Եփրեմ Ա Ձորագեղցի», Մ. Հովնաթանյան (1830– 1840-ական թթ., ՀԱՊ, Երևան) և մասամբ էլ՝ գրվել (տաղաչափված) եկեղեցում երգելու նպատակով: Ե. Ա. գրել է բազմաթիվ հոգևոր երգեր՝ նվիրված Ս. Ծննդյան տոնին, Մկրտությանը, Հարությանը, Համբարձմանը, պահքին ևն: Երգերի հորինման շարժառիթը գնոստիկյան Բարդայծան Եդեսացու (154–222) երգերի և Ե. Ա-ու ժամանակ Միջագետքում լայն տարածում գտած մեսալյան աղանդի (տես Մծղնեություն) աղոթամատույցների հոգևոր կիրառությունից դուրսմղումն էր և եկեղեց. արարողությունների կարգավորումը: Ե. Ա-ու գրչին են պատկանում նաև Ս. Ծննդյան, Քրիստոսի չարչարանքների և Հարության մասին, թաղման կարգի, ապաշխարության երգաշարեր:
 
Ե. Ա-ու երկերի մեծ մասը հայացվել են V դ., գրչագրվել և շրջանառության մեջ մտել բազմաթիվ ընդօրինակություններով: Թարգմանվել են Հին և Նոր կտակարանների մեկնություններ, կցուրդներ, աղոթքներ, կանոններ, խրատներ, քարոզներ, ճառեր: Միայն հայերեն թարգմանությամբ պահպանվել են հոգևոր երգերի ժողովածուն (Մադրաշա), «Նիկոմեդիական եղերերգությունները», Գործք առաքելոցի, Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունները, Տատիանոսի Համաբարբառի մեկնության զգալի մասը, Հնգամատյանի, Հեսուի, Դատավորաց, Թագավորությանց, Մնացորդաց Ա և Բ գրքերի մեկնությունների համառոտ տարբերակները: Ե. Ա-ու աշխատությունների հայեԵՓՐԵՄ րեն թարգմանություններն ունեն երկու կարևոր նշանակություն: Նախ՝ դրանք ներկայացնում են արմ. ազդեցությունից զերծ մնացած բնիկ արամեախոս քրիստ. աստվածաբանության յուրահատուկ գծերը և երկրորդ՝ դրանք շահեկան են աստվածաշնչյան բնագրերի, հատկապես Նոր կտակարանի ուսումնասիրության համար, որովհետև ստեղծված են ավելի վաղ, քան Նոր կտակարանի՝ մեզ հասած հուն. և ասոր. հնագույն ընդօրինակությունները: Ե. Ա-ու գործերի հայերեն թարգմանությունների զգալի մասը, հատկապես մեկնություններն ու աղոթքները, բազմիցս վերահրատարակվել են: Հայ եկեղեցին ս. Ե. Ա-ու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ:
 
== Արտաքին հղումներ ==