«Վերոնիկա Լեյկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
[[1944 թվական]]ին Վերոնիկա Լեյկը, լինելով հղի, ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ընկել է, ինչը հանգեցրել է երեխայի վաղաժամ ծննդին և նորածնի մահվան<ref>{{cite book|last=Parish|first=Robert James|title=The Hollywood Book of Death: The Bizarre, Often Sordid, Passings of More than 125 American Movie and TV Idols|publisher=Contemporary Books|date=2001|pages=74|isbn=0-809-22227-2}}</ref>: Այդ դեպքը մեծ ազդեցություն է թողել դերասանուհու կյանքի վրա. շուտով նա բաժանվել է ամուսնուց, իսկ կարճ ժամանակ հետո սկսվել են խնդիրներ ալկոհոլի հետ կապված: Նկարահանման հրապարակներում նա ավելի հաճախ էր սկանդալների տեղիք տալիս, և [[1948]] թվականին «[[Paramount Pictures|Paramount]]» կինոստուդիան որոշում է չերկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը
 
Մինչև 1950-ական թվականների կեսերը հեռուստատեսությունում ու թատրոնում աշխատանք գտնելու փորձերն արդյունք չեն տալիս, և նրա կարիերան վերջնականապես ավարտվում է: 1959 թվականին երրորդ ամուսնուց բաժանվելուց հետո Վերոնիկա Լեյկն սկսում է ավելի հաճախ հայտնվել ոստիկանությունում հասարակական վայրերում խուլիգանության ու հարբեցողության պատճառով, իսկ իր կյանքը նա անցկացնում էր Բրուքլինի էժանագին հյուրանոցներում: Շուտով «[[New York Post]]»-ի լրագրողներից մեկը նկատել է, որ նա աշխատում է Մանհեթենի հյուրանոցներից մեկում որպես բուֆետապան: Այդ պատճառով նա կրկին արժանանում է հասարակության ուշադրությանը: Նրան հաջողվում է հայտնվել հեռուստատեսությունում՝ մի որոշ ժամանակ որպես հաղորդավար աշխատելով [[Բալթիմոր]]ում:
 
== Ծանոթագրություններ ==