«Անվիճարկելի 3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
== Սյուժե ==
 
«Աշխարհի ամենաիդեալական մարտիկ» Յուրի Բոյկան ստացած վնասվածքից հետո, նա դեռևս ցանկանում է կրկին կռվել: Այդ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից ընտրում են լավագույն մարտիկներին, որպեսզի նրանք կռվեն ազատության համար: [[Ռուսաստան]]ի մարտիկը դարձավ Յուրի Բոյկան, ով հաղթել էր «կեղծ» չեմպիոն Վլադիմիր Զայկովին: Արդյունքում ընտրվեցին ութ մարտիկներ, ովքեր միմյանց հետ հերթով պետք է մարտնչեին, իսկ վերջում մնալու էին երկու մարտիկ, ովքեր էլ պետք է կռվեն եզրափակիչ փուլում: Նա ընկերանում է ամերիկացի մարտիկ Տուրբոյի հետ, ում հետ սկզբում վատ հարաբերությունների մեջ էր: Ժամանակի ընթացքում նրանք հասկանում են, որ բոլորին բացի Ռաուլ «Դոլոր» Կինոնեսին աշխատացնում են, որպեսզի թուլանան և Ռաուլը նրանց կարողանա հաղթել: Նա կստանա ազատություն և մենեջերները կստանան մեծ գումարներ: Հետո նրանք իմանում են, որ պարտված մարտիկները անհետանում են և տուն չեն վերադառնում: Բանտի կառավարիչը հասկանում է, որ Տուրբոն մեծ վտանգ է հանդիսանում «Դոլորի» հաջորդ մարտի համար և նրան հրամայում է ուժեղ ծեծել: Բոյկան դրա մասին իմանալով օգնում է Տուրբոյին փախչել, ինչի արդյունքում Ռաուլը կոտրում է Բոյկայի ոտքը, բայց նա չի հանձնվում և հաղթում է նրան: Երբ Յուրին նստում է և սառույցը մոտեցնում է իր ոտքին, նրան մոտենում է բանտի կառավարիչը և ասում, որ ազատություն ստանում է միայն մեկ հոգի, բայց քանի որ Տուրբոյին չեն կարողացել գտնել, Բոյկան համարվում է պարտվող: Նրան տանում են բանտից հետոսահմաններից դուրս և պատրաստվում են գնդակահարել, բայց հայտնվում է Տուրբոն, սպանում կառավարչին ու նրա աշխատողներին, ապա Բոյկային տանում է Գագայի մոտ: Գագան Յուրիին տալիս է իր հասանելիք գումարը, ընկերները իրար հրաժեշտ են տալիս, և Բոյկան գնում է քաղաք:
 
== Դերակատարներ ==