«Բարսելոնա ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 184.
 
[[Պատկեր:Messi Training.jpg|250px|thumb|left|«Բարսելոնայի» գլխավոր գոլահարը` [[Լիոնել Մեսսի|Լեո Մեսսի]]]]
2010/11 սեզոնից առաջ անցկացվող միջմրցաշրջանը կապտանռնագույների համար նշանավորվեց ոչ այնքան շատ փոփոխություններով։ Թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին [[Թիերի Անրի]]ն, [[Ռաֆաել Մարկես]]ը (երկուսն էլ գնացին «Նյու Յորք Ռեդ Բուլզ»), [[Յայա Տուրե]]ն («[[Մանչեսթեր Սիթի]]»), Դմիտրի Չիգրինսկին («Շախտյոր»)։ «[[Միլան (ֆուտբոլային ակումբ)|Միլան]]» վարձավճարով տեղափոխվեց Զլատան Իբրահիմովիչը, ով հետագայում վերջնականապես 24 մլն [[€]]-ի դիմաց տեղափոխվեց Միլան, Զլատանը նաև այդպես էլ չկարողացավ փոխըմբռման եզրեր գտնել Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Այնուամենայնիվ այդ տրասֆերից հետո, մարզիչը թիմին դարձրեց էլ ավելի հաջողակ։ 2009/10 Պրիեմերայի ավարտից անմիջապես հետո, թիմ եկավ Իսպանիայի ազգային հավաքականի առաջնորդներից մեկը՝ [[Դավիթ Վիլյա]]ն: Նրա տեղափոխությունն իրականացնելու համար կատալոնական «Բարսելոնա»-ն «[[Վալենսիա ՖԱ|Վալենսիա]]»-յին» վճարեց 40 մլն [[€]]: Նաև «[[Սևիլյա ՖԱ|Սևիլյա]]»-յից» այստեղ եկավ բրազիլացի [[Ադրիանո Կորեա Կլարո|Ադրիանոն]], ով պետք էր արժանիորեն փոխարինել Ռաֆա Մարկեսին։ Նոր սեզոնի սկսվելուն մոտ անգլիական «[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլ]]»-ից այստեղ տեղափոխվեց Արգենտինայի ազգային հավաքականի ավագ [[Խավիեր Մասկերանո]]ն:
 
2010/11 սեզոնը «Բարսելոնայի» համար սկսվեց Իսպանիայի Սուպերգավաթի պաշտպանությամբ։ Պարտվելով առաջին խաղում «Սևիլյային» (3:1), պատասխան խաղում կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին 4:0 հաշվով։
Տող 193.
 
[[Պատկեր:Liga 2010-2011 Rua del FC Barcelona.JPG|250px|thumb|Բարսելոնայի խաղացողները տոնում են Պրեմիերայում տարած հաղթանակը]]
Հունվարի 16-ին «Մալագայի» հետ խաղից հետո, որտեղ կատալոնացիները հաղթեցին 4:1 հաշվով, «Բարսելոնա»-ն 52 միավորով դարձավ առաջին շրջանի հաղթող, որը համարվեց Պրեմիերայի ռեկորդ։ Փետրվարի 5-ին մադրիդյան «ԱտլետիկոԱտլետիկոյի»-յի դեմ տնային խաղում «Բարսելոնա»-ն տարավ իր 16-րդ անընդմեջ հաղթանակը առաջնությունում, գերազանցենց այն ռեկորդը, որը պատկանում էր մադրիդյան «Ռեալ»-ին, վերջինս էլ այդ ռեկորդը սահմանել էր 50 տարի առաջ հաղթելով 15 խաղ անընդմեջ։ «Բարսայի» հաղթական շարքը ավարտվեց խիխոնյան «Սպորտինգ»-ի դեմ խաղում (1:1)։
 
2011 թվականի մայիսի 28-ին «Բարսելոնա»-ն 2010/11 Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «[[Մանչեսթեր Յունայթեդ]]»-ին, գոլերը հեղինակեց [[Պեդրո Ռոդրիգես]]ը, [[Դավիթ Վիլյա]]ն և [[Լիոնել Մեսսի|Լեո Մեսսին]]<ref>[http://www.gazeta.ru/sport/2011/05/a_3632145.shtml Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների Լիգան]</ref>:
Տող 204.
2011 թվականի դեկտեմբերի 18-ն «Բարսելոնա»-ն կրկին անգամ դարձավ ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն, եզրափակչում 4:0 հաշվով ջախջախելով բրազիլական «Սանթոս»-ին, դուբլի հեղինակ դարձավ Մեսսին, և մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Չավին և Սեսկ Ֆաբրեգասը։
 
2012 թվականի մայիսի 25-ին կատալոնական ակումբը նվաճեց իր 26-րդ Իսպանիայի Գավաթը, եզրափակիչ խաղում հաղթելով «[[Ատլետիկ Բիլբաո]]»-յին», 3:0: Գոլերը խփեցին Պեդրոն (2) և [[Լիոնել Մեսսի]]ն:
 
2012 թվականի ապրիլի 27-ին գլխավոր մարզիչ [[Խոսեպ Գվարդիոլա]]ն հայտարարեց, որ պատրաստվում է լքել ակումբը։ Նրա խոսքերով, հեռանալու պատճառը կապված էր աշխատանքի հետ և նա ցանկանում էր հանգստանալ։ Նա մարզչի պաշտոնում անցկացրեց 4 սեզոն և նվաճեց ավելի քան 14 տիտղոս, որը դարձավ ռեկորդային արդյուքն, իսկ Գվարդիոլան դարձավ ակումբի ամբողջ պատմության մեջ ամենաարդյունավետ մարզիչը, շրջանցելով լեգենդար [[Յոհան Կրոյֆ]]ին, ում հաշվին կար 11 տիտղոս։