«Մոսկվայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 5.
Սովետական զորքերի համար կացությունը խիստ անբարենպաստ էր ռազմական, տնտեսությունը դեռևս չէր բավարարում գործող բանակի պահանջները։ Թշնամուն դիմադրելու էին Արևմտյան (հրամանատար՝ գեներալ-գնդապետ [[Իվան Կոնև|Ի․ Կոնև]]), Բրյանսկի (հրամանատար՝ գեներալ-գնդապետ Ա․ Երյոմենկո), Պահեստային (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Ս․ Բուդյոննի), Կալինինի ռազմաճակատների զորքերը։ [[Մոսկվա]]յի հեռավոր մատույցներն էին ուղարկվում լավագույն զորամասեր ու միավորումներ։ Արևմուտքի ուղղությամբ զորքերի թիվը կազմում էր 1․250 հզ մարդ, 990 տանկ, 7600 հրանոթ ու ականանետ, 677 ինքնաթիռ։ Թշնամին ուներ որակական և քանակական առավելություն ռազմական, տեխնիկայի գծով։
 
Գերմանացիները հարձակման անցան սեպտեմբերի 30-ին Բրյանսկի և հոկտեմբերի 2-ին Վյազմայի ուղղություններով։ Չնայած սովետական զորքերի համառ դիմադրությանը, թշնամին ճեղքեց պաշտպանությունը և առաջացավ 40—50 կմ Օրյոլի, Ցուխնովի և Վյազմայի ուղղություններով, հոկտեբերիհոկտեմբերի 3-ին գերմանական զորքերը մտան Օրյոլ, հոկտեմբերի 4-ին գրավեցին Սպաս-Դեմենսկը և Կիրովը, հոկտեմբերի 5-ին՝ Ցուխնովը, հոկտեմբերի 6-ին՝ Բրյանսկը, 7-ին դուրս եկան Վյազմայի շրջան։ Համառ դիմադրությամբ, շրջապատման մեջ, սովետական զորքերը կաշկանդեցին թշնամու 28 դիվիզիա, ոչնչացրին մեծ քանակությամբ զորք և ռազմական տեխնիկա։ Բայց մեծ վտանգ էր ստեղծվել Մոսկվայի համար։ Ամուր պաշտպանություն ստեղծելու նպատակով Գերագույն գլխավոր հրամանատարությունը միավորեց Արևմտյան և Պահեստային ռազմաճակատները Արևմտյան ռազմաճակատի մեջ (հրամանատար՝ բանակի գեներալ [[Գեորգի Ժուկով|Գ․ Ժուկով]])։ Ամրացվեցին Մոսկվա տանող կարևոր ուղղությունները՝ Վոլոկոլամսկի, Մոժայսկի, Մալոյարոսլավեցի և Կալուգայի, քաղաքի մատույցներում կառուցվեցին պաշտպանական բնագծեր։ Մոսկվայից էվակուացվեցին կուսակցական և կառավարական հիմնարկությունները, ռազմական գործարանները, գիտական և մշակութային հաստատությունները։ Գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության պետական կոմիտեի և ռազմակայանի մի մասը մնացին [[Մոսկվա]]յում։
 
Մոժայսկի ուղղությամբ ծանր մարտերում սովետական զորքերը համառ դիմադրությամբ մի քանի օր կասեցրին թշնամու առաջխաղացումը։ Սակայն հոկտեմբերի 13-ին ֆաշիստական զորքերը գրավեցին Կալուգան, հոկտեմբերի 16-ին՝ Բորովսկը, հոկտեմբերի 18-ին՝ Մոժայսկը և Մալոյարոսլավեցը, հոկտեմբերի 17-ին՝ Կալինինը։ Թշնամու հարձակումը կասեցվեց Տուլայի ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում և նրա հարակից շրջաններում մտցվեց պաշարողական դրություն։ ՀՕՊ-ի զորքերը լարված պայքարում էին թշնամու դեմ օդում՝ պաշտպանելով քաղաքը ավերածությունից։ Սովետական զորքերի հակագործողությունները գնալով դառնում էին ավելի համառ ու կազմակերպված, բայց թշնամին նորանոր ուժեր էր նետում մարտի մեջ և պահպանում առավելությունը։ Ծանր մարտերը շարունակվում էին Մոժայսկի և Կալինինի ուղղություններով։ Կուտակելով նորանոր ուժեր՝ թշնամին (որի նպատպկն էր մինչև ձմեռ ինչ գնով էլ լիներ գրավել Մոսկվան) վերսկսեց հարձակումը նոյեմբերի 15-18։ Հակառակորդը հանդիպեց հուժկու դիմադրության։ Մահվան դեմ հանդիման կանգնած էին գեներալ-մայոր Ի․ Պանֆիլովի, Ա․ Բելոբորոդովի, Լ․ Դովատորի, գնդապետ Մ․ Կատուկովի և ուրիշների զորամիավորումները։ «[[Ռուսաստան]]ը մեծ է, բայց նահանջելու տեղ չկա․ ետևում Մոսկվան է»՝ այսպիսին էր մայրաքաղաքի պաշտպանների նշանաբանը։ Մեծ կորուստների գնով թշնամուն հաջողվեց զավթել Կլինը, Սոլնեչնոգորսկը, Իստրան, դուրս գալ Մոսկվայի անվան ջրանցք Ցախրոմայի շրջանում, գրավել [[Կրասնայա Պոլյանա]]ն (Մոսկվայից՝ 27 կմ վրա)։ Այստեղ թշնամու գրոհը կասեցվեց, և նա հարկադրված անցավ պաշտպանության։ Ծանր մարտեր էին մղվում Կաշիրայի և Տուլայի շրջաններում, որտեղ գործողությունների նախաձեռնությունն անցավ սովետական զորքերին։ Սովետական զորքերի հակահարվածները ձախողում էին թշնամու՝ Մոսկվա հասնելու վերջին փորձերը։ Մայրաքաղաքի պաշտպանության ընթացքում ընկճվեցին գերմանա-ֆաշիստական բանակի ոգին և ուժերը։ Նախադրյալներ էին ստեղծվում սովետական զորքերի հակահարձակման համար։ Սովետական զորքերը համալրեցին ուժերը, դեկտեմբերի 5-6 հակահարձակման անցան Կալինին-Ելեց ռազմաճակատում և հենց առաջին օրերին ճեղքեցին թշնամու պաշտպանությունը։ Թշնամու «Կենտրոն» բանակախումբը ընկավ ծանր կացության մեջ։