«Դիոնիսոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 5.
 
==Պաշտամունքը==
Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ [[Աթենք]]ում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները: Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների՝ Մեծ դիոնիսականքի ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան: Երգն ուղեկցվում էր պարով: Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ [[Ողբերգություն (ժանր)|ողբերգությունը]]: Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից: Դիոնիսոսը հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր [[սիլեններ]]ը, երիտասարդ [[սատիրներ]]ը, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։
Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։ Գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում: Դրանք նույնպես ուղեկցվում էին պարով: Սրանից էլ առաջ է եկել կոմեդիան՝ [[կատակերգություն]]ը: Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից:
 
==Դիցաբանական ավանդությունը==
===Դիոնիսոսի ծնունդը===
Դիոնիսոսը [[Օլիմպոս]]ի գերագույն աստված [[Զևս]]ի և Թեբեի արքայադուստր Սեմելեի որդին էր: Երբ Սեմելեն հղի էր, աստվածների հայրը նրան երդվում է կատարել նրա ցանկությունը՝ ինչ էլ դա լինի: Զևսի կինը՝ [[Հերա]]ն, խանդելով Սեմելեին, ցանկանում է կործանել նրան և ներշնչում է, որ ամպրոպների աստծուց խնդրի ներկայանալ իր ամբողջ վսեմությամբ: Սեմելեն այդպես էլ խնդրում է, և երդումից հրաժարվել չկարողանալով, Զևսը ներկայանում է Սեմելեին՝ իր փառքի ու վեհության ամբողջ փայլով. նրա ձեռքին փայլատակում էր վառվռուն կայծակը, որի հարվածներից սասանվում է Թեբեի արքայական պալատը և բռնկվում կրակով` իր հետ այրելով և Սեմելեին: Մահվան գալարումների մեջ նա ծնում է Զևսի որդուն՝ Դիոնիսոսին, որը խիստ թուլակազմ էր և վտիտ, իսկ կրակը բորբոքվում էր նրա շուրջ: Զևսի հրամանով հողի միջից բուսնում են դալար ու թանձրախիտ բաղեղներ և իրենց կանաչով կրակից զերծ պահում մանուկ Դիոնիսոսին:
Զևսը գրկելով տկար մանկանը՝ նրան կարում է իր ազդրի մեջ, որտեղ Դիոնիսոսը կազդուրվում է ու ամրանում, և ապա երկրորդ անգամ ծնվում իր հորից: Նրան դաստիարակության են հանձնում հավերժահարսներին, որոնց մոտ նա աճում է իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում:
 
===Դիոնիսոսն ու նրա շքախումբը===
[[Պատկեր:Cornelis de Vos - El triunfo de Baco.jpg|thumb|mini|350px|ձախից|Դիոնիսոս-Բաքոսը՝ իր շքախմբով (նկարիչ՝ [[Կորնելիս դե Վոս]]):]]
Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ երկրե-երկիր շրջելիս: Նրան հին հույները պատկերացնում էին շքախմբի առջևից գնալիս՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին: Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով , արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած: Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենոսը, որը, սակայն, թունդ հարբած է: Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին: Սիլենոսին զգուշությամբ պահում են նաև կողքից քայլող սատիրները, որ վայր չընկնի:
Այսպես, շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ընթանում է Դիոնիսոսի շքախումբը բնակավայրից բնակավայր՝ մարդկանց սովորեցնելով խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիոնիսոս» էջից