«Տիգրիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5024676 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.74.202.66 (քննարկում) մասնակիցը
Տող 38.
Տիգրիսը սկսվում է [[Տավրոսյան լեռնահամակարգ|Տավրոսի համակարգում]] 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են [[անտեցեդենտ հովիտ]]ներ և դուրս գալիս [[դաշտավայր]]՝ ստեղծելով [[արտաբերման կոն]]եր, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ։ Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են՝ Ամբար, Քաղիրդ (Բաթման)՝ [[Սասուն (գետ)|Սասուն գետ]] վտակով, Արզան, Բաղեշ ([[Բիթլիս (գետ)|Բիթլիս]])։
 
Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և [[Կորդվաց լեռներ]]ի կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև [[Սղերդ]] քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է [[Արևմտյան Տիգրիս]]ին։ [[Արևելյան Տիգրիս]]ը (Բոհտանի գետ) [[Քսենոֆոն]]ն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն ենեն՝ [[Խաբուր]], Մեծ Զաբ, Բարազգիր և այլն։
 
Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան [[Եփրատ]]ը։ Այսպես, [[Բաղդադ]]ի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ [[ջրանցք]], որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրիս» էջից