«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.29.168 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբեր...
Տող 29.
[[1809]] թվականի հունիսին Բայրոնը մեկնեց ճանապարհորդության։ Եղավ [[Իսպանիա]]յում, [[Ալբանիա]]յում, [[Հունաստան]]ում, [[Թուրքիա]]յում և [[Փոքր Ասիա]]յում, որտեղ լողալով անցավ [[Դարդանելի նեղուց]]ը, ինչով հետագայում շատ էր հպարտանում։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդ պոետը, փայլուն հաղթանակ տանելով իր գրական հակառակորդների նկատմամբ, արտասահման մեկնեց բավարարված և երջանիկ, բայց դա այդպես չէր։ Բայրոնն Անգլիայից մեկնեց հոգեպես սարսափելի ընկճված վիճակում և վերադարձավ ավելի ճնշված։ Շատերը նույնականացնելով նրան Չայլդ Հարոլդի հետ՝ ենթադրում էին, որ արտասահմանում, իր հերոսի նմանությամբ, նա վարել է չափազանց ցոփ ու շվայտ կյանք, բայց Բայրոնը և՛ տպագիր, և՛ բանավոր կերպով ընդվզում էր դրա դեմ՝ ընդգծելով, որ Չայլդ Հարոլդը միայն երևակայության արդյունք է։ [[Թոմաս Մուր]]ն, ի պաշտպանություն Բայրոնի՝ նշում էր, որ նա չափազանց աղքատ էր հարեմ ունենալու համար։ Բացի այդ, Բայրոնին անհանգստացնում էին ոչ միայն ֆինանսական դժվարությունները։ Այդ ժամանակաշրջանում նա կորցրեց մորը և, չնայած երբեք նրա հետ հաշտ չէր եղել, այնուամենայնիվ անչափ սգում էր։
 
=== «ՉայլդՉարլդ-Հարոլդ»: Փառք ===
[[1812]] թվականի [[փետրվարի 27]]-ին Բայրոնը [[Լորդերի պալատ]]ում հանդես եկավ իր առաջին ճառով, որը մեծ հաջողություն ունեցավ. «Մի՞թե քիչ խռովարարների արյուն է ձեր քրեական օրենսգրքում, որ ցանկանում եք էլի թափել, որպեսզի այն բողոքի ձայն արձակի դեպի երկինք և վկայի ըննդեմ ձեզ»։ «Գանգայի ափերի թուխ ռասսան հիմնովին կցնցի ձեր բռնապետական կայսրությունը»։