«Հակոբ Հակոբյան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: Image: → Պատկեր: using AWB
No edit summary
Տող 1.
{{այլգործածություն4|նկարչի|Այս անունը կրող այլ անձանց|Հակոբ Հակոբյան}}
'''Հակոբյան Հակոբ Տիգրանի''' (ծ․ծ. [[Մայիսի 24]], [[1923]]) – ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-71)։
[[Պատկեր:Հ.Հակոբյան.jpg|thumb|right|Ուսանողական տարիներին Փարիզում, 1953]]
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1923]]թ. [[Ալեքսանդրիա]]յում ([[Եգիպտոս]])։ Ուսանել է [[Կիպրոս]]ի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Գահրեի[[Կահրե]]ի գեղարվեստի (1944-48) և [[Փարիզ]]ի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա [[1960]] թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին ([[1953]], [[Բուխարեստ]], 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի ([[1958]], [[Մոսկվա]], [[Լենինգրադ]]) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին ([[1959]], [[1961]])։ [[1962]]-ին ընտանիքով հայրենադարձել է [[Հայաստան]]։
 
==Նկարչական ոճ==
Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։
 
==Ստեղծագործություններ==