«Չինգիզ խան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
== Պատմություն ==
[[1186]] թ-ին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք։ [[1196]] թ-ին Չինգիս խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի ([[ռազմական կոմիսար]]) տիտղոսը։ [[1203]] թ-ին գրավել է [[Մոնղոլիա]]յի արևելյան շրջանները։ [[1206]] թ-ին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիս (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը։ Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա։ Չինգիս խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր։ Նրա օրոք հողը դարձել էէր պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին՝ նոյոններին։
Նայմաններին նվաճելով՝ ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում՝ իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը։