«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 30.
== Իշխանության սկիզբ ==
[[Պատկեր:ByzantineEmpire867AD3.PNG|thumb|mini|300px|ձախից|Բյուզանդական կայսրության սահմանները 867 թվականին:]]
Սենատը, ամբողջ բանակը և ժողովուրդը Վասիլին հռչակում են միահեծան ինքնակալ։ Հայ պատմիչները վկայում են, որ Վասիլը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն՝ թագ խնդրելով։ Իրեն Արշակունի համարելով՝ Վասիլն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել <ref>Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270:</ref>: Այդ առթիվ Վարդան Արևելցին գրում է.
{{Քաղվածք| Դարձեալ ի նոյն կայսերէ Վասլէ եկն ներքինի մի Նիկիտ կոչեցեալ յերեքհարիւր քսան և հինգ թուին, խնդրել յԱշոտոյ թագ, բերեալ շատ պարգևս. քանզի Վահան ոմն եպիսկոպոս Տարօնոյ ասէր նմա թէ Արշակունի իցէ. զի մայրն հայ էր: Զոր կատարէ Աշոտ, ընդ նմին առաքէ և տասն հազար արծաթ ընծայ նորաշէն եկեղեցւոյն:}}
Վասիլ կայսեր՝ հայերի հետ հաստատած սերտ հարաբերությունների մասին վկայում է նաև պատմիչ-կաթողիկոս [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն: Ըստ վերջինիս՝ «Հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման և սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ՝ նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին։ Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ ըստ այն պարծանքի կարգի, որն ընդունված էր»։ <ref>Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 143:</ref>:
Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները։ Պատմիչները վկայում են, որ [[Միքայել III|Միքայել Գ]]-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի։ Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք [[կենտինար]]ը: Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով։ Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը։