«Աղասի Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կյանքը և գործունեությունը: clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 15.
Խանջյանի դին տեղափոխվել է Երևան հուլիսի 11-ին գնացքով։ Հավաքված մարդկանց բազմությունը դագաղը ոտքով տարել է մինչև Խանջյանի առանձնատուն, որը գտնվում էր Հրազդան գետի ձախ ափին։ 5 րոպեն մեկ փոխվում էին դագաղը տանողները, որոնց թվում էին բազմաթիվ մտավորականներ ու քաղաքական գործիչներ։ Ակադեմիկոս Լևոն Օրբելին, ցուցադրելով իր Կենտրոնական Գործկոմի անդամի տոմսը, միլիցիոներների շղթայից ներս է անցել ու նույնպես օգնել տանել դագաղը։ Առանձնատանը այն դրվել է մեծ սենյակում։ Դին քննել է Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը ու հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, ովքեր, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Ինքնասպանության վարկածը տեղում կասկածի տակ է դրել նաև [[Եղիշե Չարենց]]ը, ով ասել է այդ մասին [[Վահրամ Ալազան]]ին։ Շուտով զննում իրականացրած երկու բժիշկներն էլ ձերբակալվել են. Սաղյանը գնդակահարվում է, իսկ Միրզա-Ավագյանը մահանում է [[դիզենտերիա]]յից։
 
Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ [[Եղիշե Չարենց]]ի հետ։ Նրա մահից հետո Չարենցը՝ ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։ <ref>Եղիշե Չարենց, «Վերջին խոսք», Երևան, հայագիտկ հրատ. 2007, էջ 189, ISBN 987-99941-980-5-4</ref>։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։
 
== Ծանոթագրություններ ==