«Իդա Ադամյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Իդա (Անահիտ) Ադամյանց''' ({{lang-en| Ida Adamyanc}}, ծնվ. 1910 Մոսկվա, մահ. 1993 Փարիզ), հայ առաջին պրոֆեսիո...»:
(Տարբերություն չկա)

06:50, 9 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Իդա (Անահիտ) Ադամյանց (անգլ.՝ Ida Adamyanc, ծնվ. 1910 Մոսկվա, մահ. 1993 Փարիզ), հայ առաջին պրոֆեսիոնալ թենիսիստուհին։ Իդա Վարդանի Ադամյանցը (Ադամովա)` հայազգի առաջին պրոֆեսիոնալ թենիսիստուհին է, որը մասնակցել է միջազգային պաշտոնական մրցաշարերին, այդ թվում նաև հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարին և Ֆրանսիայի թենիսիբաց առաջնությանը:

Իդա Ադամյանցը ծնվել պետական ծառայող Վարդան Ադամյանցի ընտանիքում: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, 1918-ին Ադամյանցների գերդաստանը հեռանում է Ռուսաստանից և հաստատվում Փարիզում: Այստեղ Իդան սկսում է հաճախել մեծ թենիսի խմբակ: 1930-ականների սկզբից Իդա Ադամյանցը դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքին: Այդ ժամանակահավածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնությունների: Նրա ամենախոշոր նվաճումներն են հանդիսացել` 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հողթող, 1931-ին` Հոլանդիայի և Բեռլինի, 1932-ին` Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող: Ուիմբլդոնի մրցաշարում Իդան մասնակցել և հասել է մինչև կիսաեզրափակիչ, Ռոլան Գարոսի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ եզրափակիչ:

1930-ականների վերջին նա ավարտում է իր սպորտային կարիերան, ամուսնանում ֆրանսիացի Կլոդ Բուրդյեի հետ և ունենում երեք զավակ: