«Սիրիայի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 88.
Սիրիայի զինված ուժերը [[1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմ]]ում մարտնչել են ընդդեմ Իսրայելի: Բացի այդ՝ ներգրավվել են մի շարք [[ռազմական հեղաշրջում]]րի մեջ: 1948 թվականից մինչև 1967 թվականը ռազմական հեղաշրջումների շարքը քայքայեց Սիրիայի կառավարման կայունությունը և դրա հետ միասին վերացրեց զինված ուժերի ներսում առկա որևէ արհեստավարժություն: 1949 թվականի մարտին Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զորավար [[Հուսնի ալ-Զայիմ]]ը (General Husni al-Za'im), ինքնահռչակվեց Սիրիայի նախագահ և տիրացավ երկրի ղեկավարի գահին: Մինչև 1949 թվականի դեկտեմբերը ևս երկու ռազմական դիկտատորներ հաջորդեցին: Այնուհետև զորավար [[Ադիբ Շիշակլի]]ն (General Adib Shishakli) իշխանության գլուխ մնաց մինչև իր հեռացումը [[1954 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում|1954 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջմամբ]]: Այնուհետև դարձյալ հաջորդեցին ռազմական հեղաշրջումներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում էր Սիրիական զինված ուժերի սպայակազմի այն մասը, որը ցանկանում էր իշխանությունից հեռացնել հին ռազմական դիկտատորին և նրա կողմնակիցներին:{{sfn|Pollack|2002|p=457–458}}
 
1963 թվականին [[Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցություն|Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության]] (ԲԱԱՍ) Սիրիայի տարածաշրջանային հրամանատարության Ռազմական կոմիտեն իր ժամանակի մեծ մասը ծախսեց՝ պլանավորելով իշխանության զավթումը սովորական ռազմական հեղաշրջման միջոցով: Հենց ամենասկզբից Ռազմական կոմիտեն գիտեր, որ հարկավոր է զավթել երկու ռազմական ճամբար կամ զորամաս՝ [[ալ-Քիշվա]]ն (al-Kiswah) և [[Քատանա]]ն (Qatana), իր ձեռքն առնի ալ-Քիշվայում գտնվող 70-րդ զրահատանկային բրիգադի վերահսկողությունը, [[Հոմսի ռազմական ակադեմիա]]ն և Դամասկոսի ռադիոկայանը: Թեպետ հեղաշրջումը նախապատրաստող Ռազմական կոմիտեի դավադիրները բոլորն էլ երիտասարդ էին, այնուամենայնիվ նրանց նպատակը իրագործելի էր: Այդ պահին իշխանությանը տիրող վարչակարգը դանդաղ այլասերվել էր և ավանդական վերնախավը կորցրել էր Սիրիայի նկամամբ իր քաղաքական վերահսկողությունը:{{sfn|Seale|1990|p=72}} Ռազմական ուժերի սպաների մի փոքր խումբ՝ ներառյալ [[Հաֆեզ ալ-Ասադ]]ինը (Hafez al-Assad), շուտով զավթեց երկրի իշխանությունը՝ իրականացնելով [[1963 թվականի մարտի 8-ի ռազմական հեղաշրջում|1963 թվականի մարտի 8-ի ռազմական հեղաշրջումը]], որը հետագայում կոչվեց 1963 թվականի մարտի 8-ի հեղափոխություն: Հեղաշրջումից հետո զորավար [[Ամին ալ-Հաֆիզ]]ը (General Amin al-Hafiz) պաշտոնազրկեց բազմաթիվ բարձրաստիճան [[սուննի]] [[սպա]]ների, դրանով իսկ thereby, ըստ [[Stratfor]]-ի՝ «հնարավորություն տալով հարյուրավոր [[ալավիտներ]]ի համալրելու բարձրագույն ռազմական պաշտոնները 1963-1965 թվականներին՝ արաբական միասնությանը հակադրվելու հիման վրա: Այս միջոցառումը հավասարակշռությունը թեքեց հօգուտ աավիտ սպաների, որոնք բեմադրեցին 1966 թվականի ռազմական հեղաշրջումը և, առաջին անգամը լինելով, Դամասկոսը տալով ալավիտների ձեռքը»:'<ref name=Bhalla>{{cite web|last=Bhalla|first=Reva|title=Making Sense of the Syrian Crisis|url=http://www.stratfor.com/weekly/20110504-making-sense-syrian-crisis?utm_source=GWeekly&utm_medium=email&utm_campaign=110505&utm_content=readmore&elq=2ef73758a9434404bd465acd3490d5fe#ixzz1LTPFUuuw|publisher=[[Stratfor]]|accessdate=9 May 2011|date=5 May 2011}}</ref> Դամասկոս ասելով «Ստրատֆորը» նկատի ունի ո՛չ միայն Սիրիայի մայրաքաղաքը, այլև՝ ամբողջ Սիրիայի կենտրոնական իշխանությունը:
 
Այնուհետև Սիրիայի արաբական զորքերը մասնակցել են 1967 թվականի [[Վեցօրյա պատերազմ]]ին՝ ընդդեմ Իսրայելի: Պատերազմում սիրիական զինված ուժերը պարտություն կրեցին, որի արդյունքում Սիրիան կորցրեց [[Գոլանյան բարձրունքներ]]ի մեծ մասը, մի տարածք, որը գտնվում է Սիրիայի արաբական հանրապետության հարավ-արևմտյան մասում և մինչ այժմ Իսրայելի ռազմական վերահսկողության, այսինքն՝ զինակալման ներքո է գտնվում: