Սիրիայի զինված ուժերը կամ Սիրիայի արաբական զինված ուժերը (արաբ․՝ القوات المسلحة العربية السورية‎‎) Սիրիայի արաբական հանրապետության ռազմական ուժն են։

Սիրիայի զինված ուժեր

Զինանշան

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Սիրիա
Հիմնադրված է1946
ԿառուցվածքSyrian Arab Army?, Syrian Arab Navy? և Syrian Arab Air Force?
Գլխավոր շտաբԴամասկոս, Սիրիա
Զորավար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջ
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք18–49 տարեկան
Ակտիվ անձնակազմ150,000[1] to 178,000/220,000 (30% to 50% shrink according to sources)[2]
Տես նաև
ՊատմությունՍիրիայի ռազմական պատմություն
1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմ
1949 թվականի մարտի Սիրիական ռազմական հեղաշրջում
1954 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում
1961 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում
1963 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում
1966 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջում
Վեցօրյա պատերազմ
Հյուծման պատերազմ, War of Attrition
Սև սեպտեմբերը Հորդանանում
1970 թվականի Սիրիական ճշտիչ հեղափոխություն
Յոմ կիպուրի պատերազմ
Իսլամական ապստամբություն Սիրիայում
Լիբանանի սիրիական օկուպացիա՝ զինակալում
1982 թվականի Լիբանանյան պատերազմ
Ծոցի պատերազմ
Սիրիական քաղաքացիական պատերազմ
 Military of Syria Վիքիպահեստում
Սիրիայի զինված ուժերի զինանշանը

Դրանք բաղկացած են հետևյալ զորատեսակներից.

Սիրիան իր ռազմական հզորությամբ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի մեջ 42-րդ տեղում է[3][4]։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի այդ շարքում ԱՄՆ-ն 1-ինն է, Ռուսաստանը` 2-րդը, Չինաստանը` 3-րդը, Հնդկաստանը` 4-րդը, Մեծ Բրիտանիան` 5-րդը, Ֆրանսիան` 6-րդը, Հարավային Կորեան` 7-րդը, Գերմանիան` 8-րդը, Ճապոնիան` 9-րդը, Թուրքիան՝ 10-րդը, Իսրայելը` 11-րդը, Եգիպտոսը` 18-րդը, Իրանը` 23-րդը, Սաուդյան Արաբիան` 28-րդը[3][4]։ Այսինքն Սիրիան իր ռազմական հզորությամբ զիջում է վերոհիշյալ երկրներին։

Միաժամանակ Սիրիան իր ռազմական հզորությամբ գերազանցում է տարածաշրջանի մի շարք երկրների՝ մասնավորապես՝ աշխարհի մոտ 210 երկրներից ռազմապես դասակարգված 126-ի այդ շարքում գտնվող Հունաստանին` 60-րդ, Ադրբեջանին` 64-րդ, Օմանին` 69-րդ, Հորդանանին` 65-րդ, Հայաստանին` 74-րդ, Վրաստանին` 75-րդ, Կատարին` 77-րդ, Եմենին` 79-րդ, Իրաքին` 112-րդ[3][4]։

Ըստ Սիրիայի սահմանադրության, Սիրիայի նախագահը հանդիսանում է երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը։

Սիրիայում զինվորական ուժերը ստեղծված են պարտադիր զինծառայության հիման վրա։ Արական սեռի անձինք զինված ուժերում ծառայում են 18 տարին լրանալուց հետո։ Միաժամանակ, Սիրիայի զինված ուժերում կան նաև բազմաթիվ իգական սեռին պատկանող զինծառայողներ[5]

Սիրիայի քաղաքացիական պատերազմից ի վեր Սիրիայի զինված ուժերի շարքային կազմի թվաքանակը՝ նախապատերազմյանի համեմատ (325 հազար զինվոր) կրճատվել է ավելի քան կիսով չափ, 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ իջնելով 150 հազար զինվորի[6]։

Զինված ուժերի անձնակազմի նմանօրինակ մեծ կրճատումները պայմանավորաված էին մարտական կորուստներով, դասալքությամբ, զինակոչից զանգվածաբար խուսափումով[1]։ Արդյունքում բանակի թիվը իջել է 178 հազարից մինչև 220 հազար զինվորի[7], իսկ անկանոն ռազմական ուժերում ծառայում են մոտ 80 հազարից մինչև 100 հարյուր հազար կամավորականներ[8]։

Մինչև Սիրիական քաղաքացիական պատերազմի սկիզբը, պարտադիր զինծառայության ժամանակը տարիների ընթացքում կրճատվել է։ Մասնավորապես, 2005 թվականին այն կրճատվել է 2 և կես տարուց մինչև 2 տարի, իսկ 2008 թվականին՝ նվազեց մինչև 21 ամիս։ Վերջապես 2011 թվականին այդ ժամկետը կրճատվեց՝ հասնելով 1 ու կես տարվա[9]։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելով Սիրիայի կառավարությունը դիմեց բռնությունների և ճնշումների, հարկադրելով քաղաքացիներին՝ կատարել զինվորական պարտադիր ծառայության պարտքը։ Հաճախ զինվորական ծառայության են կանչվել՝ մասնավորապես՝ պահեստազորային ուժերում այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ավարտել էին իրենց պարտադիր զինծառայության ժամկետը[1]։

Պատմություն

խմբագրել

Ֆրանսիական մանդատի կամավորական ուժերը, որոնք հետագայում պետք է դառնային Սիրիական բանակ, ստեղծվեցին 1920 թվականին, նկատի ունենալով Սիրիական արաբական ազգայնականությունը։ Թեպետ այդ զորամասի բոլոր սպաները սկզբնապես ֆրանսիացիներ էին, վերջին հաշվով, իրականուն, դա առաջին տեղական ժամանակակից սիրիական բանակն էր։ 1925 թվականին այդ ուժերը ընդլայնվեցին և կոչվեցին Լևանտի հատուկ զորքեր (ֆրանսերեն՝ Troupes Spéciales du Levant): 1941 թվականին, II աշխարհամարտի ժամանակ, Լևանտի բանակը մասնակցեց Բրիտանական բանակի և Ազատ Ֆրանսիայի զորքերի ներխուժման դեմ պայքարին՝ պատերազմելով Վիշիի Ֆրանսիայի տիրապետության պաշտպանությանը Սիրիայում՝ Սիրիա-Լիբանանյան պատերազմաշրջանին։ 2-րդ աշխարհամարտում հակահիտլերյան դաշինքի երկրների հաղթանակից հետո, Լևանտի հատուկ զորքերն անցան Ազատ Ֆրանսիայի վերահսկողության ներքո և կոչվեցին Լևանտի բանակ (ֆրանսերեն՝ Troupes du Levant)[10][11]։ Ֆրանսիական մանդատի իշխանությունները պահում էին ժանդարմերիայի մի զորամաս, որի նպատակն էր ոստիկանական հսկողություն իրականացնել Սիրիայի արևմտյան գյուղական շրջաններում։ Այս ռազմականացված ուժերը օգտագործվում էին քրեական հանցագործների, ինչպես նաև Մանդատի կառավարության քաղաքական թշնամիների դեմ պայքարելու համար։ Ինչ վերաբերվում է Լևանտի հատուկ զորքերին, դրանց վերին պաշտոնները զբաղեցնում էին ֆրանսիացի սպաները։ Սակայն Սիրիայի էվակուացիայի օրվա կամ Սիրիայի անկախության օրվա մոտենալուն զուգընթաց՝ մայորից ցածր կոչումներով պաշտոնները աստիճանաբար սկսեցին համալրվել սիրիացի սպաներով, որոնք ավարտել էին Հոմսի ռազմական ակադեմիան։ Այդ ռազմաուսումնական հաստատությունը հիմնադրել էին ֆրանսիացիները՝ 1930-ականներին։

1938 թվականին Լևանտի հատուկ ուժերը (Troupes Spéciales) իրենց կազմում ունեին շուրջ 10 հազար զինվոր և 306 սպա (որոնցից 88-ը ֆրանսիացիներ էին, գլխավորապես՝ բարձր պաշտոնյաները)։

Սիրիական զորքերի անձնակազմի մեծամասնությունը գյուղական ծագում ունեին, ինչպես նաև պատկանում էին փոքրամասնություն կազմող էթնիկական խմբերին, մասնավորապես՝ ալավիներին, դրուզներին, քրդերին և չերքեզներին։

1945 թվականի վերջերին սիրիական բանակի թիվը կազմում էր շուրջ 5 հազար մարդ, իսկ ժանդարմերիայինը՝շուրջ 3 ու կես հազար։

1946 թվականի ապրիլի վերջին ֆրանսիացի սպաները հարկադրված էին լքել Սիրիան՝ ընդդիմադիր ուժերի շարունակական հարձակումների հետևանքով։

Լևանտյան ուժերը այդ ժամանակ դարձան նորանկախ պետության կանոնավոր բանակը և աճեցին՝ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի շեմին հասնելով մինչև 12 հազարի։ Այդ պատերազմը 1948-ից մինչև 1986 թվականը տեղի ունեցած չորս արաբա-իսրայելական պատերազմների շարքում առաջինն էր[12]

Երկրորդ աշխարհամարտից հետո

խմբագրել

Սիրիայի զինված ուժերը 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմում մարտնչել են ընդդեմ Իսրայելի։ Բացի այդ՝ ներգրավվել են մի շարք ռազմական հեղաշրջումրի մեջ։ 1948 թվականից մինչև 1967 թվականը ռազմական հեղաշրջումների շարքը քայքայեց Սիրիայի կառավարման կայունությունը և դրա հետ միասին վերացրեց զինված ուժերի ներսում առկա որևէ արհեստավարժություն։ 1949 թվականի մարտին Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զորավար Հուսնի ալ-Զայիմը (General Husni al-Za'im), ինքնահռչակվեց Սիրիայի նախագահ և տիրացավ երկրի ղեկավարի գահին։ Մինչև 1949 թվականի դեկտեմբերը ևս երկու ռազմական դիկտատորներ հաջորդեցին։ Այնուհետև զորավար Ադիբ Շիշակլին (General Adib Shishakli) իշխանության գլուխ մնաց մինչև իր հեռացումը 1954 թվականի Սիրիական ռազմական հեղաշրջմամբ։ Այնուհետև դարձյալ հաջորդեցին ռազմական հեղաշրջումներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում էր Սիրիական զինված ուժերի սպայակազմի այն մասը, որը ցանկանում էր իշխանությունից հեռացնել հին ռազմական դիկտատորին և նրա կողմնակիցներին:[13]

1963 թվականին Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (ԲԱԱՍ) Սիրիայի տարածաշրջանային հրամանատարության Ռազմական կոմիտեն իր ժամանակի մեծ մասը ծախսեց՝ պլանավորելով իշխանության զավթումը սովորական ռազմական հեղաշրջման միջոցով։ Հենց ամենասկզբից Ռազմական կոմիտեն գիտեր, որ հարկավոր է զավթել երկու ռազմական ճամբար կամ զորամաս՝ ալ-Քիշվան (al-Kiswah) և Քատանան (Qatana), իր ձեռքն առնի ալ-Քիշվայում գտնվող 70-րդ զրահատանկային բրիգադի վերահսկողությունը, Հոմսի ռազմական ակադեմիան և Դամասկոսի ռադիոկայանը։ Թեպետ հեղաշրջումը նախապատրաստող Ռազմական կոմիտեի դավադիրները բոլորն էլ երիտասարդ էին, այնուամենայնիվ նրանց նպատակը իրագործելի էր։ Այդ պահին իշխանությանը տիրող վարչակարգը աստիճանաբար այլասերվել էր, և ավանդական վերնախավը կորցրել էր Սիրիայի նկատմամբ իր քաղաքական վերահսկողությունը:[14] Ռազմական ուժերի սպաների մի փոքր խումբ՝ ներառյալ Հաֆեզ ալ-Ասադը (Hafez al-Assad), շուտով զավթեց երկրի իշխանությունը՝ իրականացնելով 1963 թվականի մարտի 8-ի ռազմական հեղաշրջումը, որը հետագայում կոչվեց 1963 թվականի մարտի 8-ի հեղափոխություն։ Հեղաշրջումից հետո զորավար Ամին ալ-Հաֆիզը (General Amin al-Hafiz) պաշտոնազրկեց բազմաթիվ բարձրաստիճան սուննի սպաների, դրանով իսկ thereby, ըստ Stratfor-ի՝ «հնարավորություն տալով հարյուրավոր ալավիտների համալրելու բարձրագույն ռազմական պաշտոնները 1963-1965 թվականներին՝ արաբական միասնությանը հակադրվելու հիման վրա։ Այս միջոցառումը հավասարակշռությունը թեքեց հօգուտ աավիտ սպաների, որոնք բեմադրեցին 1966 թվականի ռազմական հեղաշրջումը և, առաջին անգամը լինելով, Դամասկոսը տալով ալավիտների ձեռքը»:'[15] Դամասկոս ասելով «Ստրատֆորը» նկատի ունի ո՛չ միայն Սիրիայի մայրաքաղաքը, այլև՝ ամբողջ Սիրիայի կենտրոնական իշխանությունը։

Այնուհետև Սիրիայի արաբական զորքերը մասնակցել են 1967 թվականի Վեցօրյա պատերազմին՝ ընդդեմ Իսրայելի։ Պատերազմում սիրիական զինված ուժերը պարտություն կրեցին, որի արդյունքում Սիրիան կորցրեց Գոլանյան բարձունքների մեծ մասը, մի տարածք, որը գտնվում է Սիրիայի արաբական հանրապետության հարավարևմտյան մասում և մինչ այժմ Իսրայելի ռազմական վերահսկողության, այսինքն՝ զինակալման ներքո է գտնվում։

Հետագայում Սիրիայի բանակը կռվել է 1960-ականների վերջերին մղված հակաիսրայելական պատերազմում, որը կոչվում էր Հյուծման պատերազմ։ Ապա մասնակցել են 1970 թվականի այսպես կոչված Սև սեպտեմբերին, որն իրենից ներկայացնում էր Սիրիական զինված ուժերի՝ Հորդանան ներխուժելու փորձ։

1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ Սիրիական բանակը ներխուժում ձեռնարկեց դեպի Իսրայել, որը հազիվ՝ մի կերպ հետ մղվեց։ 1973 թվականից ի վեր՝ երկու կողմերի, այսինքն՝ իսրայելական բանակի և սիրիական բանկի միջև զինադադարի հաստատված գիծը պահպանվում է մինչև այժմ, որը շատ քիչ խախտումների էր ենթարկվում մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելը։

1976 թվականին Լիբանանի հանրապետության նախագահը Սիրիային հրավիրեց իր ռազմական ուժը մտցնելու Լիբանան՝ միջամտելու հօգուտ Լիբանանի կառավարական ուժերի, քանզի Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը և լիբանանյան որոշ ռազմական ուժեր ապստամբություն էին սկսել ընդդեմ Լիբանանի կառավարության։ Արաբական զսպիչ ուժերը (Arab Deterrent Force) սկզբնապես բաղկացած էին սիրիական զորքերից կազմված միջուկից, որի շուրջը հավաքված էին Արաբական Լիգայի մի քանի այլ պետությունների զորքեր։ Այնուամենայնիվ, այդ մյուս պետությունները իրենց զորքերը 1970ա-ականների վերջին դուրս բերեցին Լիբանանից, այինչն Սիրիական բանակի զորամասերը շարունակեցին մնալ այնտեղ։

Լիբանանի ռազմակալումը

խմբագրել

Այլ ռազմական գործողություններ

խմբագրել

Արդիականացում

խմբագրել
 
Սիրիայի ՀՕՊ-ի SA-6 հրթիռներով զինված զորամասերից մեկը, որը կառուցվել է Բեյրութ-Դամասկոս մայրուղու մոտ և վերահսկում էր Բեքաայի հովիտը, 1982 թվականի սկզբներին:

Սիրիական քաղաքացիական պատերազմ

խմբագրել
 
Սիրիացի զինվորը՝ Դամասկոսի մերձակայքի հսկիչ-անցագրային կետերից մեկում

Ռազմազորահավաքային ռեսուրսներ

խմբագրել

Սիրիայի բնակչության ընդհանուր թիվը մոտ 18 միլիոն է («Սիրիական պատերազմի» ընթացքում նվազել է գրեթե 4,5 միլիոնով)։ Դրանից մոտ 30 տոկոսն է Ասադի վարչակազմի վերահսկողության ներքո[3][4]՝: այսինքն կարող է օգտագործվել Սիրիայի արաբական զինված ուժերի համալրման համար։ 18-49 տարեկան անձանց թիվը երկրում մոտ 11 ու կես միլիոն է։ Դրանցից զինծառայության համար պիտանի անձնանց թիվը մոտ 10 միլիոն է։ Դրանցից մոտ 30 տոկոսն է Ասադի հսկողության ներքո։ Ամեն տարի զինծառայության տարիքի հասնող անձանց թիվը կազմում է մոտ 500 հազար մարդ[3][4]։

Կառուցվածք

խմբագրել

Սիրիայի զինված ուժերի շտաբը գտնվում է Դամասկոսում։

Զինված ուժերը բաղկացած են հետևյալ զորատեսակներից.

  • օդուժ՝ ռազմաօդային ուժեր,
  • բանակ՝ ցամաքային ուժեր,
  • ծովուժ՝ ռազմածովային նավատորմ։

2011 թվականին Սիրիայի զինված ուժերի ակտիվ անձնակազմի թիվը գնահատվում էր շուրջ 295 հազար։ Դրանից զատ, այդ ժամանակ առկա էր նաև շուրջ 314 հազար պահեստազորային զինծառայող։

Ռազմականացված ուժերը 2011 թվականին, ըստ գնահատումների, կազմում էին շուրջ 108 հազար:[16]

Սիրիայի զինված ուժերի անձնակազմի մեծամասնությունը դավանանքով մուսուլման սուննիներ են, այնինչ ռազմական հրամկազմի մեծամասնությունը դավանանքով ալավիտներ են։

Ալավիտները կազմում են Սիրիայի բնակչության սոսկ 12 տոկոսը, սակայն, ըստ որոշ գնահատումների, նրանք կազմում են Սիրիայի զինված ուժերի արհեստավարժ գերժամկետ զինվորականների ավելի քան 70 տոկոսը[15][17]։

Նույնպիսի իրավիճակ է առկա նաև սպայական անձնակազմում, որտեղ շուրջ 80 տոկոսը ալավիտներ են։

Սիրիայի զինված ուժերի առավել էլիտար կամ ընտրազորային դիվիզիաները՝ Սիրիայի Հանրապետական գվարդիայի դիվիզիան և Սիրիայի զինված ուժերի 4-րդ զրահատանկային դիվիզիան, որոնց երկուսի հրամանատարն է նախագահ Բաշար Ասադի եղբայր Մահեր ալ-Ասադը, բացառապես համալրված են ալավիտներով։

Միաժամանակ, Սիրիայի զինված ուժերի 300 հազար պարտադիր ժամկետային զինծառայողները, այնուամենայնիվ, սուննիներ էին։ Ընդ որում այդ թիվը, վերջին տարիների ընթացքում էականորեն նվազել է[15][18]։

Սիրիայի բանակ (Սիրիայի ցամաքային զորքեր)

խմբագրել
 
Սիրիայի ցամաքային զորքերի զինադրոշը
 
Սիրիացի զինվորը նշան է բռնում Type 56 ինքնաձիգով, մասնակցելով Անապատի վահան ռազմագործողությանը՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Զինվորը հագել է խորհրդային տիպի ՇՄՍ ՌՔԿՊ դիմակ:

Սիրիայի բանակը կամ ցամաքային զորքերը, ըստ բաց աղբյուրների տեղեկությունների` ունի շուրջ 150 հազար թվաքանակով անձնակազմ, իսկ սիրիական աշխարհազորի` ԱՊՈՒ-ի հետ միասին, ընդհանուր թիվը մոտ 220 հազար է (տե՛ս The International Institute For Strategic Studies IISS The Military Balance 2012)[3][19]։

Բանակն ունի`

  • 3 բանակային կորպուս,
  • 12 դիվիզիա, այդ թվում` 3 մեքենայացված, 7 զրահատանկային, 1 հատուկ նշանակության` «սպեցնազ», 1 Հանրապետական ընտրազորի (Republican Guard),
  • նաև` 13 առանձին բրիգադ, այդ թվում՝ 4 հետևակային, 1 սահմանապահ, 2 հրթիռային մարտավարական՝ «Տոչկա» և «Լունա» հրթիռային կայանքներով, 1 օպերատիվ-մարտավարական հրթիռային բրիգադ` «Ռ-11», առափնյա պահպանության 1 բրիգադ, 2 հրետանային և 2 հակատանկային։
  • Այդ ամենից զատ կան նաև հատուկ նշանակության 10 առանձին գունդ` «սպեցնազ», 1 առանձին տանկային գունդ։
  • Կան նաև պահեստազորային` ռեզերվային զորամասեր` 1 տանկային դիվիզիայի շտաբ, ինչպես նաև 2 տանկային, 31 հետևակային, 3 հրետանային գնդեր։ Նաև՝ ՀՕՊ-ի զենիթային համալիրներ[3]։

Բանակի սպառազինության մէջ առկա հիմնական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հետևյալն է.

  • տանկեր` 4.500 միավոր,
  • հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ)՝ 4.510 միավոր,
  • ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ)՝ 436 միավոր,
  • քարշակվող հրետանային կայանքներ (ՔՀԿ)` 2.150 միավոր,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ)` 650 միավոր[3]։

Սիրիայի ռազմածովային նավատորմ

խմբագրել
 
Սիրիայի ռազմածովային նավատորմի զինադրոշը

Սիրիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) կամ ռազմածովային նավատորմի անձնակազմի թիվը` մոտ 7 հազար 600 է[3]։

Սիրիայի ռազմաօդային ուժեր (Սիրիայի օդուժ)

խմբագրել
 
Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ ՌՕՈՒ-ի զինադրոշը

Ժամանակակից պատերազմներում ՌՕՈՒ-ի դերը գնալով աճում է։ Սիրիայի ՌՕՈՒ-ն մինչև այսպես կոչված «քաղաքացիական պատերազմի» սկսվելն ուներ մոտ 100,000 անձնակազմ և մոտ 800 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Դա այնքան էլ փոքր թիվ չէ, հաշվի առնելով, որ Սիրիայի հիմնական հակառակորդ պետություններից մեկը` տարածաշրջանային գերտերության և նույնիսկ ավելի մեծ հավակնություններ ունեցող Թուրքիան ունի 1021 ինքնաթիռ և 460-500 ուղղաթիռ, իսկ ՌՕՈՒ-ի անձնակազմի թիվը կազմում է մոտ 60.000, այնինչ Սիրիայի մյուս ոխերիմ թշնամին` Իսրայելն ունի մոտ 700 ինքնաթիռ և 150-200 ուղղաթիռ, իսկ անձնակազմի թիվը` մոտ 37.000 է[3]։

Ներկայումս Սիրիայի ՌՕՈՒ-ի անձնակազմի թիվը մոտ 40 հազար է։ 2015 թ. դրությամբ ուղղաթիռների 90 տոկոսը շարքից դուրս է եկել, ուստի սիրիական բանակը հակառակորդի դեմ ստիպված է լինում կիրառել ռազմածովային նավատորմի հակասուզանավային ուղղաթիռները։

ՌՕՈՒ-ն ունի մոտ 25 ավիաբազա, ուստի և գրեթե նույնքան օդուժի բրիգադ կամ գունդ։ Սպառազինության մէջ առկա են հետևյալ հիմնական ինքնաթիռներն ու ուղղաթիռները[3].

Մարտական ինքնաթիռները բացառապես խորհրդային և ռուսական արտադրության են. Սու-24ՄԿ ռազմաճակատային ռմբակոծիչ, Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ, ՄիԳ-21բիս բազմանպատակային կործանիչ, ՄիԳ23-ի տարբեր ձևափոխումների կործանիչ-ռմբակոծիչ, ՄիԳ-25 կործանիչ-կալանիչ և հետախուզական ինքնաթիռ, ՄիԳ-29 բազմանպատակ կործանիչ[3]։

Ուսումնական օդուժում կան չեխական, իսպանական և պակիստանյան ինքնաթիռներ, «վարչական» և փոխադրական ինքնաթիռներից մի քանիսը ֆրանսիական և ամերիկյան են, իսկ մեծ մասը՝ ռուսական[3]։

Ուղղաթիռները ևս հիմնականում խորհրդային ու ռուսական արտադրության են (Մի-8, Մի-17 բազմանպատակային և Մի-24 հարվածային-հակատանկային), սակայն կան նաև մի քանի տասնյակ ֆրանսիական ՍԱ 342Ջ «Աէրոսպասիալ»-ներ[3]։

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժեր

խմբագրել

Սիրիայի ՀՕՊ-ի թիվը` մոտ 60 հազար է[3]։

Ռազմականացված ուժեր

խմբագրել

Կանանց դերը Սիրիայի զինված ուժերում

խմբագրել

Սպառազինություն, համազգեստ և պարգևներ

խմբագրել

Սպառազինություն

խմբագրել
 
Սիրիացի ռազմական ոստիկանը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ:

Համազգեստներ (1987)

խմբագրել

Կոչումների տարբերանշանները (1987)

խմբագրել

1987 թվականին, ըստ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Սիրիայի վերաբերյալ երկրագիտական հետազոտությունների, Սիրիայի սպայական կազմի կոչումները միատեսակ էին թե՛ բանակի (այսինքն՝ ցամաքային զորքերի) և թե՛ ռազմաօդային ուժերի համար։ Տարբերանշանները ոսկեգույն էին՝ ուսադիրի վառ կանաչ դաշտի վրա` բանակի համար և ոսկեգույն՝ վառ կապույտ ուսադիրի դաշտի վրա՝ ռազմաօդային ուժերում։

Սպայական կոչումները ստանդարտ էին։ Դրանցից բարձրագույնը հավասարազոր էր գեներալ-լեյտենանտին։ Այդ բարձրագույն սպայական կոչումը 1986 թվականի դրությամբ և կրում էին միայն գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը։

Ռազմածովային ուժերի սպաների տարբերանշանները իրենցից ներկայացնում էին ոսկեգույն ժապավենաթելեր՝ սև թևքերի վրա։

Ռազմաշովային ուժերում ևս բարձրագույն սպայական կոչումը հավասարազոր էր գեներալ-լեյտենանտ կոչմանը։

Բանակի և օդուժի ենթասպայական կազմի կոչումները տարբերանշանվում էին ոսկե աստղերով, որոնք գտնվում էին ձիթապտղի գույնի կլոր վահանի վրա և կրվում էին համազգեստի ձախ թևի վերին մասում։ Շարքային կազմի կոչումների տարբերանշանները նույնպես կրվում էին ձախ թևքի վերին մասում[20]։

Մեդալներ և շքանշաններ

խմբագրել

Թեպետ սահմանված են շուրջ 15 շքանշաններ ու մեդալներ, սակայն ընդհանրապես միայն բարձրագույն, ավագ և կրտսեր սպայակազմը, ինչպես նաև՝ ենթասպայական կազմն է կրում մեդալների ժապավեններ և վահանակներ։ Սիրիայի ռազմական պարգևների մեջ կարևոր են հետևյալները.

  • Օմայյաների շքանշանը, անգլ.՝ Order of Umayyads,
  • Ռազմական պատվո մեդալը, անգլ.՝ Medal of Military Honor,
  • Պատերազմական մեդալը, անգլ.՝ War Medal,
  • Քաջության մեդալը, անգլ.՝ Medal for Courage,
  • Յարմուքի մեդալը, անգլ.՝ Yarmuk Medal,
  • Մարտում վիրավորվածի մեդալը, անգլ.՝ Wounded in Action Medal,
  • 1963 թվականի մարտի 8-ի Սիրիական ռազմական հեղաշրջման մեդալը, անգլ.՝ Medal of 1963, 8 March Syrian coup d'état[20]:

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Syria increasing efforts to build up military after substantial losses». South China Morning Post. 2014 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Assad's army stretched but still seen strong». The Daily Star Newspaper - Lebanon. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 http://www.azg.am/AM/2016012917 Արխիվացված 2017-04-11 Wayback Machine | Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, մասն 2-րդ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Տե՛ս «Գլոբալֆայըրփաուէր» միջազգային ռազմաքաղաքական տեղեկատուի տուեալները. | http://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=syria)
  5. Joshua Sinai (1987). A Country Study, Syria. Library of Congress. էջ 260. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. http://www.azg.am/AM/2016012917 Արխիվացված 2017-04-11 Wayback Machine | Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, մասն 2-րդ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016
  7. Daily Star 23 Sept 2014
  8. List of armed groups in the Syrian Civil War
  9. «Syria reduces compulsory military service by three months». China Daily. Xinhua News Agency. 2011 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Joshua Sinai (1987). A Country Study, Syria (PDF). Library of Congress. էջ 190. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Full text of "Syria : a country study"». archive.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  12. Joshua Sina (1987). Development of the Syrian Military. Library of Congress. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  13. Pollack, 2002, էջ 457–458
  14. Seale, 1990, էջ 72
  15. 15,0 15,1 15,2 Bhalla, Reva (2011 թ․ մայիսի 5). «Making Sense of the Syrian Crisis». Stratfor. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  16. IISS, 2011, էջ 330
  17. «Background Note: Syria». US State Department. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Syria's military: what does Assad have?». Reuters. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  19. The International Institute For Strategic Studies IISS The Military Balance 2012
  20. 20,0 20,1 Joshua Sina (1987). Uniforms and Rank Insignia. Library of Congress. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել

Լրացուցիչ գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել