«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պարթենոնին նախորդող կառույցներ: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 57.
Հունա-պարսկական պատերազմների ավարտից հետո՝ [[Պերիկլես]]ի կառավարման ժամանակաշրջանում, արդեն պատրաստված հրապարակում որոշվեց կառուցել նոր, ավելի փառահեղ ու շքեղ տաճար։ Կառուցմանը ներգրավեցին այն ժամանակ լավագույն նկարիչները, և ծախսվեցին ահռելի միջոցներ։ Պարթենոնի շինարարներ են համարվում հին հույն ճարտարապետներ [[Իկտինես]]ը և [[Կալիկրատես]]ը։ Դասական հետազոտողները կարծում են, որ առաջինին պատկանում է կառույցի նախագիծը, իսկ երկրորդը ղեկավարում էր կառուցապատման աշխատանքները։ Հանճարեղ ճարտարապետ [[Ֆիդիաս]]ը կատարեց երեսպատումը և Պերիկլեսի հետ հետևում էր շինարարությանը։
 
Շինարարության սկզբի ամսաթիվը գիտնականները կարողացան ճշգրիտ որոշել մարմարե փոքրիկ տախտակների շնորհիվ, որոնց վրա աթենական իշխանությունը պոլիսի բնակչությանը ներկայացնում էր պաշտոնական հրահանգներն ու ֆինանսական հաշվետվությունները։ Աթենացիների համար նման գրառումները ծախսերը վերահսկելու և գանձարանը թալանելուց զերծ պահելու միջոց էին։ Պարթենոնը կառուցեցին մ.թ.ա. 446-447 թվականներից ([[Հին Հունաստան]]ում տարին սկսվում էր ամառային գիշերահավասարից) տասը տարիների ընթացքում։ Առաջին տարում միջոցներ տրամադրվեցին պենթելական մարմար գտնելու և քաղաք տեղափոխելու համար։<ref>[http://boutique.info-grece.com/product_info.php/products_id/1874/language/el Manolis Korres. From Pentelicon to the Parthenon]</ref> Մ.թ.ա. 444-443 թվականներին փայտի համար նախատեսված ծախսերը կապված էին շինարարական անտառների կառուցման հետ։ Այն մասին, որ մ.թ.ա. 438-437 թվականներին [[Աթենաս Պալլաս]]ի արձանը Ֆիդիասը ավարտել էր, վկայում է աշխատանքների ավարտից հետո մնացած ոսկու վաճառքը։<ref>Lisa Kallet. Accounting for culture in Fifth-Centure Athens//Democracy, Empire, and the Arts in Fifth-Century Athens.  — Cambridge, Massachusetts,  — 1998</ref> Տաճարի օծումը տեղի ունեցավ [[Պանաթենաս]]ի տոնի ժամանակ՝ մ.թ.ա. 438 թվականին, բայց ձևավորումը (հիմնականում քանդակագործական աշխատանքները) շարունակվեցին մինչև մ.թ.ա. 432 թվականը։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից