«Իմաստաբանություն (լեզվաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Իմաստաբանություն,''' '''սեմանտիկա, նշանակաբանություն''' ({{lang-el|σημανξίκός}} - նշանակվող), [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] բաժին, զբաղվում է [[լեզու|լեզվական]] տարբեր միավորների (ձևույթների, [[բառ]]երի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ։ Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը։ Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել XIX19-րդ դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով։ Այժմ էլ մաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով [[հոմանիշ]] (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը։ [[Ձևաբան]]ության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում։ Զանազանում են համաժամանակյա իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի [[զարգացում|զարգացման]] սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում։
 
Երբեմն տարբերում ենն ստատիկ կամ նկարագրական իմաստաբանություն, որն ուսումնասիրում է լեզվի պատմության որևէ ժամանակահատվածի բառիմաստները, և պատմական կամ էվոլյուցիոն իմաստաբանություն, որն ուսումնասիրում է բառիմաստի պատմական զարգացումը, բառերի իմաստային զարգացումը: Իմաստանաբանության սկզբնավորումը կապվում է գերմանական բանասեր [[Կարլ Ռայզիգ|Կարլ Քրիստիան Ռայզիգի]] անվան հետ<ref name=":02">{{Գիրք:Լեզվաբանական բառարան|118}}</ref>:
{{Արտաքին հղումներ}}
 
== Ծանոթագրություններ ==
<references />{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}