«Սեմյուել Բեքեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (7) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''Սեմյուել Բեքեթ''' կամ ֆրանսերեն արտասանությամբ '''Սամուել Բեկետ''' ({{lang-en|Samuel Beckett}}, {{ԱԾ}}), [[Իռլանդիա|իռլանդացի]] [[գրող]]։ [[Էժեն Իոնեսկո]]յի հետ մեկտեղ հանդիսանում է «[[աբսուրդի թատրոն]]ի» հիմնադիրներից մեկը։ Գրականության [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր (1969 թ.)։ Գրել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Բեքեթի ստեղծագործություններն առանձնանում են մինիմալիզմով, նորարար ոճաձևերի օգտագործմամբ և փիլիսոփայական թեմատիկայով։ Բեքեթի առավել հայտնի ստեղծագործությունը «[[Գոդոյին սպասելիս]]» պիեսն է (1952, En attendant Godot, թարգմանվել է հայերեն <ref>Սամյուել Բեքեթ, Գոդոյին սպասելիս, 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիա / Կազմ. և ծանոթագր.՝ Ս. Փանոսյան. - Երևան : ԵՊՀ հրատ., 1983, հ. 2:</ref><ref>Սամուել Բեկետ, Գոդոյին սպասելիս, Երևան, Actual art, 2010, էջ 240, խմբագիր` Անելկա Գրիգորյան, թարգմանությունը ֆրանսերենից` Լիլիթ Գրիգորյան (զուգահեռ տրվում է նաև ֆրանսերեն բնագիր տեքստը)</ref>)։
 
== Կյանք և Կարիերա ==
=== Վաղ կյանք և կրթություն ===
Սեմյուել Բեքեթը ծնվել է [[1906]] թ. [[ապրիլի 13]]-ին։ 5 տարեկանում Բեքեթը հաճախել է տեղի մանկապարտեզը, որտեղ սովորել է [[երաժշտություն]]։ [[1919]] թ. նա հաճախում է Պորտորայի թագավորական դպրոցը Էնիսկիլենում։ Ունենալով բնությունից արդեն տրված մարզական ունակություններ՝ Բեքեթը աչքի էր ընկնում [[Կրիկետ]]ում հիանալի խաղով։ Ավելի ուշ նա խաղում էր [[Դուբլին]]ի Համալսարանի կրիկետի թիմում։ <ref name="wisden">{{cite web|url=http://www.espncricinfo.com/ireland/content/player/24553.html|title=Samuel Beckett|work=Wisden Cricketers' Almanack|publisher=[[Cricinfo]]|accessdate=2011 թ․ մարտի 6}}</ref>
 
=== Նախնական աշխատանքներ ===
Բեքեթը Տրինիտի քոլեջում սովորել է [[ֆրանսերեն]], [[իտալերեն]] և [[անգլերեն]] 1923-1927 թթ.։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, կարճ ժամանակ ուսուցանել է Քեմփբել քոլեջում, այնուհետև անգլերեն է դասավանդել [[Փարիզ]]ի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նա ծանոթանում է [[Ջեյմս Ջոյս]]ի հետ։ Այս հանդիպումը հսկայական ազդեցություն է թողնում գրողի վրա։ [[1929]] թ. Բեքեթը հրատարակում է իր առաջին աշխատությունը՝ քննադատական [[ակնարկ]], որը կոչվում է "Դանտե...Բրունո։ Վիկո...Ջոյս"։ Բեքեթի առաջին կարճ պատմությունը "Ենթադրությունը" տպագրվել է Ջոլասի պարբերական մամուլում։ [[1930]] թ. Բեքեթը վերադառնում է Տրինիտիի քոլեջ՝ այս անգամ որպես դասախոս։ [[1930]] թ. [[նոյեմբեր]]ին Բեքեթը Տրինիտիի Ժամանակակից լեզուների հասարակությանն է ներկայացնում զեկույց Ժան դու Կասի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում էր գրական ծաղրերգություն։ Սակայն ավելի ուշ նա պնդում էր, որ միտում չուներ հիմարեցնելու իր ընթերցողներին։ Երբ Բեքեթը Տրինիտիի քոլեջից դուրս եկավ [[1931]] թ. վերջին, նրա ակադեմիական կարիերան այսքանով վերջացավ։ Նա այս փաստը նշանավորեց իր "Գաճաճ" բանաստեղծությամբ։ Բեքեթը ճանապարհորդություն է կատարում [[Եվրոպա]]յում։ Որոշ ժամանակ անցկացնում է [[Լոնդոն]]ում, որտեղ [[1931]] թ.ն հրատարակում է իր քննադատական ուսումնասիրությունը (Պրուստ) ֆրանսիացի գրող [[Մարսել Պրուստ]]ի վերաբերյալ։ Հոր մահից երկու տարի անց, նա սկսում է բուժվել հոգեվերլուծաբան Վիլֆրեդ Բիոնի մոտ։ Այս փաստը անդրադարձել է նրա հետագա աշխատությունների վրա, ինչպիսին է օրինակ "Ուոթ" և "Գոդոթին սպասելով"։ <ref>[http://www.samuel-beckett.net/speople.html Beckett, Samuel. (1906–1989)] – Literary Encyclopedia</ref> [[1932]] թ. Բեքեթը գրում է իր առաջին [[վեպ]]ը, սակայն մի շարք հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, թողնում է այն. ի վերջո այն տպագրվեց [[1992]] թ.։ Չնայած Բեքեթը ի վիճակի չէր եղել այն տպել, սակայն վեպը աղբյուր է հանդիսացել մի շարք բանաստեղծությունների համար։ [[1934]] թ. Բեքեթը "Դը Բուքմենում" տպում է ակնարկներ և գրախոսություններ։ [[1935]] թ. Բեքեթը հաջող կերպով հրատարակում է իր բանաստեղծությունների գիրքը՝ "Արձագանքի ոսկորները և այլ նստվածքներ" (Echo's Bones and Other Precipitates) և միաժամանակ աշխատում է "Մըրֆի" նովելի վրա։ "Մըրֆին" ավարտում է 1936 թվականին և մեկնում է Գերմանիայում կատարած երկարատև ճանապարհորդությունից, որտեղ նշումներ էր արել նացիստների դաժան գործողությունների մասին։ [[1937]] թ. կարճ ժամանակով վերադառնալով [[Իռլանդիա]], [[1938]] թ. հրատարակում է "Մըրֆին", որը հաջորդ տարում թարգմանում է ֆրանսերեն։ [[1939]] թ. անցկացնում է Փարիզում։
 
=== Երկրորդ Համաշխարհային Պատերազմ ===
[[1940]] թ. [[Գերմանիա]]յի շրջափակումից հետո Բեքեթը միանում է ֆրանսիական ինքնապաշտպանությանը, որտեղ աշխատում է որպես սուրհանդակ։ Հաջորդող տարիների ընթացքում տարբեր առիթներով գրեթե բռնվում է գեստապոների կողմից։ [[1942]] թ. նրա զորամասը պարտություն է կրում։ Տեղափոխվելով Ռուսսիլոն գյուղ նա շարունակում է աջակցել ինքնապաշտպանությանը։ <ref>Knowlson (1997) p304–305</ref> Ֆրանսիական կառավարությունը Բեքեթին է շնորհել Պատերազմական խաչ(Croix de guerre ) և Ինքնապաշտպանության մեդալիոն (Médaille de la Résistance)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում սակայն Բեքեթը իր այս մասնակցությանը վերաբերվում էր որպես "սկաուտական գործ"<ref>{{cite web|url=http://www.themodernword.com/beckett/beckett_biography.html |title=The Modern Word |publisher=The Modern Word |date= |accessdate=2013 թ․ դեկտեմբերի 12–ին}}</ref><ref>Knowlson (1997) p303</ref> Ռուսսիլոնում թաքնվելու ընթացքում նա շարունակում է աշխատել "Ուոթ" ստեղծագործության վրա։
 
=== Հռչակ. վեպեր և թատրոն ===
Տող 19.
 
== Մահ ==
1960-ականները փոփոխության ժամանակաշրջան հանդիսացան գրողի համար։ [[1961]] թ. նա ամուսնացավ Սյուզաննա Դեշեվյո-Դումեսնիլի հետ։ [[Անգլիա]]յում տեղի ունեցավ գաղտնի քաղաքացիական ամուսնություն։ Պիեսների հաջողություններից հետո նա սկսեց աշխատել որպես թատերական ռեժիսոր։ 1950-ականներից վերջերից մինչև իր մահը Բեքեթը սիրային կապի մեջ է եղել Բարբարա Բրեյի հետ։ Վերջինս մի այրի էր, ով ԲիԲիՍիում աշխատում էր որպես սցենարի խմբագիր։ [[1969]] թ. հոկտեմբերին Սյուզաննայի հետ արձակուրդները վայելելիս Բեքեթը իմանում է, որ իրեն է շնորհվել [[Նոբելյան Մրցանակ]] գրականության ոլորտում։ Չնայած որ Բեքեթը միշտ հայտնի է եղել որպես շատ "փակ" անձնավորություն, [[2011]] թ. [[դեկտեմբերի 15]]-ին Ռոյ Ֆոսթերի կողմից կատարած նամակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Բեքեթը ոչ միայն սիրալիր էր, այլ նաև հաճախ պատրաստ էր խոսել իր աշխատանքների և դրանց ստեղծման գործընթացի մասին։ <ref>{{cite news | last = Foster | first = Roy | title = Darkness and Kindness | url = http://www.tnr.com/article/books-and-arts/magazine/97767/beckett-letters-godot-ireland?passthru=YWEzNjliOWUzNTZhNGRmNGQ4MDMwZmNkOTVjYmY2M2E | work = The New Republic | date = դեկտեմբերի 15, 2011 | accessdate=2011 թ․ դեկտեմբերի 5}}</ref> Սյուզաննան մահացավ [[1989]] թ. [[հուլիսի 17]]-ին։ Մնալով ծերանոցում և տառապելով էմֆիզեմայից և հնարավոր Պարկինսոնի հիվանդությունից, Բեքեթը մահացավ [[դեկտեմբերի 22]]-ին։ Երկուսն էլ ամփոփված են Փարիզի Մոպառնասի գերեզմանատանը։ [[Պատկեր:Beckett-grave-paris.jpg|մինի|Ս. Բեքեթի գերեզմանը Մոպառնասի գերեզմանատանը]] Բարբարա Բրեյը մահացավ [[2010]] թվականի [[փետրվարի 25]]-ին [[Էդինբուրգ]]ում։
 
== Ժառանգություն ==
Բոլոր անգլիալեզու մոդերնիստներից Բեքեթն է ամենաէական ազդեցությունը ունեցել ռեալիստական ավանդույթների վրա։
1950-ականներից ի վեր նա մեծ ազդեցություն է ունեցել փորձարարական ստեղծագործությունների վրա։ Նա մեծ ներգործություն է ունեցել այնպիսի իռլանդացի գրողների վրա, ինչպիսիք են Թոմաս Կինսելլան, Դերեկ Մահոնը, Տրեվոր Ջոյսը և Քեթրին Վոլշը։
[[XX դար]]ի մի շարք մեծահռչակ [[կոմպոզիտոր]]ներ(Լուչիանո Բերիո, Գյորգի Կուրտագ, Մորտոն Ֆելդման և այլք) երաժշտական ստեղծագործություններ են գրել Բեքեթի նյութերի հիման վրա։ Նրա աշխատանքներից են նաև ոգեշնչվել տարբեր միջազգային գրողներ, արվեստագետներ և [[ռեժիսոր]]ներ (Էդվար Ալբե, Ավիգդոր Արիխա, Պոլ Ոստեր, Բրյուս Նաուման և այլք <ref>These writers and the artist Arikha cited in ''Beckett Remembering, Remembering Beckett'' (ed. James and Elizabeth Knowlson, New York: Arcade, 2006)</ref><ref>Cited in Knowlson (ed.), ''Beckett Remembering, Remembering Beckett'', 280</ref><ref>Cited in ''No Author Better Served: The Correspondence of Samuel Beckett and Alan Schneider'' (ed. Maurice Harmon, Cambridge: Harvard University Press, 1998), 442-443.</ref>) Նա համարվում է 20-րդ դարի ամենաշատը քննարկված և գնահատված հեղինակներից մեկը։ Նրա մասին տարբեր քննադատական կարծիքներ են եղել։ Սարտրը և Ադորնոն գովաբանում էին Բեքեթին կամ Գեորգ Լուկաշը դատապարտում էր ռեալիզմի բացակայության համար։ <ref>Adorno, Theodor W. (1961) "Trying to Understand Endgame". ''[[New German Critique]]'', no. 26, (Spring-Summer 1982) p119–150. In ''The Adorno Reader'' ed. Brian O'Connor. [[Blackwell Publishers]]. 2000</ref> Նրա պիեսների բեմադրման հեղինակային իրավունքները այժմ պատկանում են Էդվարդ Բեքեթին(հեղինակի զարմիկը )։ [[2009]] թ. [[դեկտեմբերի 10]]-ին Դուբլինում Լիֆֆեյի գետի վրայով անցկացրած նոր [[կամուրջ]]ը անվանվել է գրողի պատվին՝ Սեմյուել Բեքեթ Բրիդջ։
 
[[Պատկեր:SamuelBecketBridge.jpg|մինի|Սեմյուել Բեքեթ Բրիդջ, Դուբլին]]