«Վրաց մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մարզպանության հիմնադրում: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 52.
 
== Մարզպանության հիմնադրում ==
Մարզպանական Վրաստանը, ի տարբերություն [[Հայկական մարզպանություն|Հայկական մարզպանության]], ձևական կառույց էր։ Եթե 428 թվականին [[Մեծ Հայք]]ում գահընկեց էր արվել վերջին թագավոր [[Արտաշես Դ]]-ն (423-428), և դրանով ավարտվում է [[Արշակունիների թագավորություն]]ը <ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/163 Վռամշապուհի գահակալությունը: Հայոց թագավորության թուլացումն ու անկումը]</ref>, ապա [[Վիրք]]ում դեռ շարունակում էին կառավարել թագավորները։ Այն արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որտեղ պահպանվել էին վրացի ազնվականության հոգևորականության ավանդական իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, զորաբանակը, հարկային համակարգը և այլն։
 
Վրաց մարզպանությունը ի տարբերություն Վիրքի՝ ունեցել էր նաև տարածքային աճ՝ նրան բռնակցվել էր [[Մեծ Հայք]]ի նահանգներից [[Գուգարք]]ը։ [[440]]-ական թվականներից Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Վրաստանի, Հայաստանի ու [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] պետական ինքնավարությունը վերացնելու և դրանք պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Քրիստոնեադավան այդ երկրները պետք էր վերջնականապես կտրել [[Բյուզանդական կայսրություն]]ից։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարածել [[զրադաշտականություն]]ը<ref>[http://www.gumer.info/bibliotek_Buks/History/Vachn/04.php Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в V веке]</ref>։