«Ստրաբոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Ստրաբոն''' ([[հունարեն]]՝ {{lang-el|Στράβων) (շուրջ 64/63 մ.թ.ա. — շուրջ 23/24}}, մ.թ.{{ԱԾ}}), հույն պատմիչ և աշխարհագրագետ։ Հեղինակել է «Պատմություն» (չի պահպանվել) և «Աշխարհագրություն» երկասիրությունները։
 
Ստրաբոնը ծնվել է բարձրաշխարհիկ ընտանիքում։ Սովորել է [[Նյուսա]]յի և [[Հռոմ]]ի ճարտասանական դպրոցներում։ Ստացել է փիլիսոփայական կրթություն։ Ստրաբոնը ճանապարհորդել է [[Հունաստան]]ում, [[Փոքր Ասիա]]յում, [[Հայաստան]]ում, [[Իտալիա]]յում և [[Եգիպտոս]]ում։ Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից։ [[Մ. թ. ա. 145]]–[[Մ. թ. ա. 127|127]] թվականների իրադարձությունների մասին պատմող այդ երկից պատառիկներ են հասել մեզ։ [[Մ. թ. ա. 7]] թվականից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որը շարունակությունն է «Պատմական հիշատակարանների»։ «Աշխարհագրություն» երկում Ստրաբոնը շարադրել է և՜ իր տեսածն ու ուսումնասիրածը, և՜ օգտվել է անտիկ շատ հեղինակների գործերից։ «Աշխարհագրություն» երկը բաղկացած է 17 գրքից։ Նա շարադրել է [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի և [[Աֆրիկա]]յի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, հարուստ տեղեկություններ հաղորդել այդ երկրների քաղաքական պատմության և հասարակական հարաբերությունների վերաբերյալ։ Հեղինակի մտահղացմամբ՝ «Աշխարհագրությունը» պետք է գործնական ձեռնարկ լիներ [[Հռոմ]]ի պետական գործիչների համար։ Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաև Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել [[մ. թ. ա. 2]]-1-ին դարերի Հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս։ Ստրաբոնը քննադատաբար է օգտագործել սկզբնաղբյուրները՝ դրանք ճշտելով ու լրացնելով։ Նրա «Աշխարհագրություն» երկը ժամանակի յուրատեսակ պատմաաշխարհագրական հանրագիտարան է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստրաբոն» էջից