«Խուան Մարտին դել Պոտրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Կաղապար:Տեղեկաքարտ Թենիսիստ |խաղացողի անուն = Խուան Մարտին դել Պոտրո |պատկեր = File:Del Potro WM16 (13) (28340179...»:
(Տարբերություն չկա)

10:21, 19 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ


Խուան Մարտին դել Պոտրո (իսպ՝ Juan Martín del Potro, ծնվ. է 1988 թվականի սեպտեմբերի 23-ին, Տանդիլ, Արգենտինա) - արգենտինացի պրոֆեսիոնալ թենիսիստ: 2009 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսակիր: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: ATP մրցաշարերի մենախաղերում նվաճել է 18 տիտղոս, աշխարհի նախկին 4-րդ ռակետ, պատանեկան մրցաշարերում նախկին 3-րդ ռակետ: 14 տարեկանում հաղթել է Orange Bowl-2002 մեկանգամյա կայացած մրցաշարում:

Խուան Մարտին դել Պոտրո
իսպ.՝ Juan Martín del Potro
Պատկեր:File:Del Potro WM16 (13) (28340179731).jpg
Սեռարական
ՔաղաքացիությունԱրգենտինա
Բնակվելու վայրՏանդիլ[1] և Մայամի[2]
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 23, 1988 (27 տարեկան)
ԾննդավայրԱրգենտինա
Հասակ198 սմ սմ
Քաշ97 կգ կգ
Կարիերայի սկիզբ2005
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՖրանկո Դավին, ֆիտնես Մարտինիանո Օրասի
Պարգևավճար, USDUSD 15 663 682
Մենախաղ
Խաղեր Հ/Պ439–174[3]
Ամենաբարձր վարկանիշ4 (հունվարի 11, 2010)
Ներկայիս վարկանիշ64 (սեպտեմբերի 19, 2016)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2009, 2012)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2009)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2013)
ԱՄՆհաղթող (2009)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ41–44
Ամենաբարձր վարկանիշ105 (մայիսի 25, 2009)
Թարմացվել է՝ 2016 թ. սեպտեմբերի 19

Ընդանուր տեղեկություն

Խուան Մարտինի հարը՝ Դանիել, մայրը՝ Պատրիսիա և քույրը՝ Ջուլիետա: Խուան Մարտինը իրենց տան միակ պրոֆեսիոնալ սպորտսմենը չի, նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ ռեկբի խաղացող: Հարազատների և ծանոթների շրջապատում Խուան Մարտինին ճանաչում են նաև Էնանո, Պոլիտո և Դելպո անվամբ:

Առաջին անգամ նա թենիսով զբաղվել է 7 տարեկանից, առաջին մարզիչը եղել է արգենտինացի Մարսելո Գոմեսը: Սիրելի ծածկույթը հարդ՝ կոշտ կորտ:

Որպես թենիսին փոխարինող սիրելի և հետաքրքիր զբաղմունք արգենտինացին ազատ ժամանակ հետաքրքրվում է ճարտարապետությամբ, և ի առիթով ասել է՝ եթե չդառնայի պրոֆեսիոնալ թենիսիստ, ապա լուրջ կզբաղվեի ճարտարապետությամբ:

Սպորտային կարիերան

2002 թվականին, 14 տարեկանում Պոտրոն նվաճում է իր առաջին տիտղոսը Orange Bowl: 2005 թվականին ITF Futures պատանեկան մրցաշարերում նվաճում է երեք տիտղոս: Նույ տարվա նոյեմբերին նա արդեն մասնակցում է Մոնտեվիդեոում անցկացվող ATP Challenger Series երիտասարդների մրցաշարին և մի քանի հաղթանակ տանում: 2006 թվականի սկզբին առաջին անգամ մասնակցում է ATP-տուրի (պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերին: Իր առաջին խաղն ATP մրցաշարում անցկացրել է Վինա-դել-Մարում, որտեղ 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իսպանացի թենիսիստ Ալբերտ Պորտասին: Հաջորդ այդպիսի մրցաշարում նա պարտություն է կրում Ֆերնանդո Գոնսալեսից (3:6, 6:7(4)): 2006 թվականին նա մասնակցում է ATP շարքի ևս երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում հենց առաջին փուլում: Մեծ սաղավարտի մրցաշարերում նրա դեբյուտը եղել է 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ ևս զիջում հենց առաջին փուլում՝ պարտվելով Խուան Կարլոս Ֆերերոյին 3:6, 6:2, 2:6, 4:6 հաշվով: Նույն տարվա հուլիսին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացվող համանուն մրցաշարում հասել է մինչև 3-րդ փուլ, իսկ Ումագում ATP մրցաշարերում կարիերայում առաջին անգամ խաղացել 4-րդ փուլում: Օգոստոսի սկզբին նվաճել է ATP Challenger Series շարքի մրցաշարի տիտղոս: Նույն ամսում իր դեբյուտն է տոնում նաև ԱՄՆ-ի բաց առաջնույունում, բայց պարտություն է կրում առաջին փուլում ու դուրս մնում հետագա պայքարից: Հոկտեմբերին հասնում է Տոկիոյի մրցաշարի 3-րդ փուլ, ինչի շնորհիվ կարիերայում առաջին անգամ տեղ է զբաղեցնում վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակի լավագույն թենիսիստների շարքում: Հոկտեմբերի վերջին հասել է Բազելի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:

  1. Tamagni R. Amigos, mucho físico y nada de tenis: la intimidad de los días de Juan Martín Del Potro en Tandil (իսպ.) — 2016.
  2. https://www.losandes.com.ar/espectaculo/asi-es-el-lujoso-departamento-de-juan-martin-del-potro-en-miami-es-vecino-de-messi-y-desea-que-se-encuentren/
  3. ATP վեբկայք