«Անդրեյ Շևչենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: գ: → գ։, ը: → ը։ (22), ի: → ի։ (2), լ: → լ։, կ: → կ։ (3), մ: → մ։ (21), ն: → ն։ (15), ո: → ո։, չ: → չ։ (2), ջ: → ջ։ (2), վ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 45.
Անդեյ Շևչենկոն ծնվել է [[1976]] թվականի [[սեպտեմբերի 29]]֊ին [[Դվորկովշչինա (գյուղ, Յագոտինի շրջան)|Դվորկովշչինա]] գյուղում։ Կյանքի վաղ տարիները անցել են Դվորկովշչինայում, ապա [[1979]] թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիևի Օբոլոն՝ նոր քաղաքային շրջաններից մեկը։
 
Առաջին քայլերը ֆուտբոլում Անդրեյը կատարել է № 216 միջնակարգ դպրոցի սպորտային հրապարակում (այստեղ նա սովորել է առաջինից մինչև տասերորդտասներորդ դասարան, [[1983]]֊[[1993]] թվականներին)։ Խաղացել է ԺԵԿ ակումբի կազմում, որը ղեկավարել է կին֊ճարտարագետ։ Մանկական մրցաշարերից մեկում նրան նկատել է մանկա֊պատանեկան սպորտային դպրոցի մարզիչը՝ Ալեկսանդր Շպակովը, և հրավիրել է իր դասարան։
 
Անդրեյի ծնողները սկզբում դեմ էին իրենց որդու զբաղմունքին։ Նիկոլայ Շևչենկոն ցանկանում էր, որ դպրոցը ավարտելուց հետո իր հետևորդը գնա նույն ուղղով որով ինքը՝ այսինքն դառնար զինվորական։ Ֆուտբոլային պարապունքին գնալու համար հարկավոր էր ամբողջ քաղաքը անցնել և դա շատ անհարմար էր Անդրեյի ծնողների համար։ Սակայն Անդրեյի մարզիչը՝ Շպակովը մեծ հույսեր տվեց ծնողներին ասելով, որ Անդրեյը առանձնահատուկ տաղանդ ունի ֆուտբոլում։