«Մծբին»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 9.
==== Հռոմեա-պարսկական պատերազմը և մ.թ. 363 թվականի Մծբինի պայմանագիրը ====
Մծբինում կնքվել է հին աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանի ամենահայտնի պայմանագրերից մեկը՝ 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիրը: Այն պատմությանը հայտնի է «ամոթալի» հաշտություն անվամբ, կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև։ Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հուլիանոս կայսեր մահից հետո հռոմեական գահը անցավ Հովիանոսին, ով առաջին հերթին հաշտություն կնքեց Պարսկաստանի հետ։ Ըստ այս հաշտության, Հովիանոսը ոչ միայն Պարսկաստանին է զիջում հռոմեական տիրապետության տակ գտնվող մի շարք նահանգներ,
{{քաղվածք|«Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց , որ այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի –գործարք կնքեց Հայաստանի հաշվին,և նենգորեն դավաճանեց նրան։}} Ամիանոս Մարկելինոս:
363 թ. «ամոթալի դաշնագրից» հետո Հայաստանի համար ստեղծվում է ծանր մի շրջան. նա միայնակ կանգնում է պարսկական հսկայական ուժի դեմ։ Մծբինում կնքված այդ դաշնագիրը [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]]ի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ [[Շապուհ II]]-ը, իրեն ազատ զգալով, [[364]] թվականին հարձակվեց [[Հայաստան]]ի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց [[Արշակ Բ]] թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ [[Արշակունիներ]]ի թագավորությանը։
{{ՀՍՀ}}
=== Միջնադար ===
|