«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: ը: → ը։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 33.
 
== Կենսագրություն ==
1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, [[Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ|Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտ]]ում: 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991 թվականներին և [[2009]] թվականից գիտաշխատող է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ում: [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների]] և [[Հայաստանի ժուռնալիստների միություն|ժուռնալիստների միություն]]ների անդամ է։ 1980 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ 1978 թվականին «[[Պիոներ կանչ (եռօրյա թերթ)|Պիոներ կանչ]]» թերթի, իսկ 1982 թվականին «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են [[Հայաստան]]ի, Վրաստանի, [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղ]]ի, [[Նախիջևան]]ի, Աբխազիայի և Ռուսաստանի [[Կրասնոդարի երկրամաս]]ի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009):։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել [[Թեքեյան մշակութային միություն|«Թեքեյան» մշակութային միության]] «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։
 
Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը [[1989]] թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ [[Ստամբուլ]]ում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իսպաներեն]], [[ռուսերեն]], [[սլովակերեն]], [[թուրքերեն]] և [[գերմաներեն]]:
Տող 45.
2015 թվականին Երևանում լույս է տեսել Սերգեյ Վարդանյանի «Окровавленные семена» (Արյունոտ սերմեր) ռուսերեն գիրքը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
 
Սերգեյ Վարդանյանը 1992 թվականին-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է, 2004 թվականին-ից՝ նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը:խմբագիրը։ Թերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում է հայրենիքում և սփյուռքում։
 
== Պարգևներ ==