«Սեմյուել Բեքեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
չ →‎Հռչակ. վեպեր և թատրոն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 16.
 
=== Հռչակ. վեպեր և թատրոն ===
[[1946]] թ. [[Ժան Պոլ Սարտր]]ի ամսագրում տպագրվում է Բեքեթի կարճ պատմությունը՝ «Հավաքակազմ» (ավելի ուշ վերանվանվել է «Վերջ»)՝ առանց իմանալու, որ դա միայն առաջին մասն է։ Սիմոն Դե Բովուարը հրաժարվում է տպագրել երկրորդ մասը։ Բեքեթը նաև գրում է իր 4-րդ վեպը (Մերսիեր և Կամիեր), որը չի հրատարակվում մինչև [[1970]] թվականը։ Այս վեպը նախանշում էր Բեքեթի ամենահայտնի աշխատանքը («Գոդոտին սպասելիս»), որը Բեքեթը գրում է հաջորդիվ։ Ամենակարևորը այն է, որ վեպը Բեքեթի առաջին ֆրանսերեն աշխատությունն է։ Բեքեթը մեծամասամբ հայտնի է իր «Գոդոտին սպասելիս» (En attendant Godot (1953)) պիեսով։ Ինչպես [[1947]] թվականից հետո ստեղծված բոլոր գործերը, այս մեկը նույնպես գրվել է ֆրանսերենով։ Բեքեթը պիեսի վրա աշխատել է [[1948]] թվականի [[հոկտեմբեր]]ից մինչև [[1949]] թ. [[հունվար]]ը<ref>Knowlson (1997) p342</ref>: Հրատարակել է [[1952]] թ., իսկ պրեմիերան եղել է [[1953]] թվականին։ Անգլերեն թարգմանված տարբերակը լույս է տեսել 2 տարի հետո։ Փարիզում այն ունեցել է քննադատական, սիրված և վիճահարույց հաջողություններ։ Լոնդոնում առաջին անգամ բեմադրվել է [[1955]] թ.։ Այն մինչև հիմա բեմադրվում է։ Բեքեթը ինքն է անգլերեն թարգմանել իր բոլոր գործերը՝ բացառությամբ «Մոլլոյիի», որը թարգմանել է Պատրիկ Բոուլսի հետ համատեղ։ «Գոդոտին սպասելիս» պիեսը Բեքեթի համար ճանապարհ բացեց դեպի [[թատրոն]]։ Նա շարունակեց պիեսներ գրել («Կրապպի վերջին ժապավենը», «Ուրախ օրեր», «Խաղ» և այլն )։
 
== Մահ ==