«Մարտունու պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ →‎Ցուցադրություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Ցուցադրություն ==
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 200 առարկա՝ [[Գեղանկարչություն|գեղանկար]], [[Քանդակագործություն|քանդակ]], [[գրաֆիկա]], որոնք ներկայացնում են [[1960]]-[[1980]]-ական թթ. հայ կերպարվեստը։ Հավաքածուում ներառված աշխատանքների մեծ մասը ստեղծվել է պետական պատվերով՝ Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, այնուհետև աշխատանքները պահվել են շրջիկ արվեստանոցի ֆոնդերում։ Ներկայացված թեմատիկան ընդգրկում է [[Հոկտեմբերյան Հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] ամենամյա տոնակատարություններին, [[Հայրենական Մեծ պատերազմ]]ում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, երկրի [[Շինարարություն|շինարարության]]ը, [[սպորտ]]ին, աշխատանքին, ուսմանը, մայրությանը նվիրված աշխատանքներ, լուսաբանում է Հայաստանի գեղարվեստական կյանքը՝ ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ [[Սեդրակ Առաքելյան]]ի և [[Գաբրիել Գյուրջյան]]ի կտավները)։
 
Արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից ներկայացված են [[Մհեր Աբեղյան]]ի, [[Երվանդ Քոչար]]ի, [[Եփրեմ Սավայան]]ի աշխատանքները։ Ներկայացված են նաև [[Արա Բեքարյան]]ի, [[Իսաբեկյան Էդուարդ|Էդուարդ Իսաբեկյան]]ի, [[Հովհաննես Զարդարյան]]ի, [[Գրիգոր Խանջյան]]ի, [[Սարգիս Մուրադյան]]ի, [[Արմինե Կալենց]]ի, [[Բաժբեուկ-Մելիքյան Լավինիա|Լավինա Բաժբեուկ-Մելիքյան]]ի, [[Ալեքսանդր Գրիգորյան]]ի, Վ. Գաբուզյանի, Է. Զաքարյանի, Բ. Գրիգորյանի, եղբայրներ [[Հենրի Էլիբեկյան|Հենրի]] և [[Ռոբերտ Էլիբեկյան]]ների և շատ այլ նկարիչների գործերը։
 
Հավաքածուում ներկայացված են նաև [[Քանդակագործություն|քանդակագործներ]] [[Նիկողայոս Նիկողոսյան]]ի, [[Թերեզա Միրզոյան]]ի, [[Ռուզան Քյուրքչյան]]ի, Ռ. Բադալյանի, [[Սերժ Մեհրաբյան]]ի, [[Հովհաննես Մուրադյան]]ի և այլոց [[դիմաքանդակ]]ներն ու թեմատիկ ստեղծագործությունները։