«Անդրե-Պիեռ Ժինյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 42.
 
Հաջորդ մրցաշրջանում նա վարձակալման հանձնվեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «[[Պո ՖԱ|Պո]]» ակումբ: «Պոում» Ժինյակը անցկացրեց 18 խաղ և խփեց 8 գոլ: 2006 թվականի հունվարին Ժինյակը վերադարձավ «Լորյան» և օգնեց ակումբին դուրս գալ Լիգա 1: Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում Ժինյակը խաղաց 37 խաղ և խփեց 9 գոլ, որոնցից երեքը «[[Նանտ ՖԱ|Նանտի]]» դարպասին` առաջին 27 րոպեների ընթցքում<ref>[http://www.lfp.fr/ligue1/feuilleMatch.asp?saison=2006/2007&code_evt=D1&code_jr_tr=J04&num_ordre=2 «Լորյան» — «Нант»]</ref>: Այդ ինը գոլով նա այդ մրցաշրջանում դարձավ «Լորյանի» ռմբարկու:
[[Պատկեր:André-Pierre Gignac 2008-07-09.JPG|thumb|left|200px|<center>Ժինյակը 2008-09 մրցաշրջանում<center/center>]]
2007 թվականի հունիսի 25-ին Ժինյակը «Տուլուզ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր<ref>[http://www.football365.fr/la-une/article_172435_Toulouse-Gignac-arrive.shtml Gignac arrive]</ref>` հարձակվողի տրանսֆերի համար վճարելով 4,5 միլիոն եվրո: «Տուլուզ» կարողացավ հաղթել Ժինյակի համար «[[Լիլ ՖԱ|Լիլ]]ի» հետ մղվող պայքարը, նրան առաջարկելով երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան «Լիլը», որի հետ Անդրե-Պիերը նույնիսկ նախնական պայմանագիր էր կնքել<ref>[http://www.mercato365.com/article_172721_L-imbroglio-Gignac.shtml L’Imbroglio Gignac]</ref>: Հետո «Լիլի» ներկայացւցիչները տվեցին մի քանի հարցազրույց, կասկածի ենթարկելով Ժինյակի գործարքը և մատնանշելով ոչ քաղաքակիրթ անցումը: Սակայն գործարքն արդեն արված էր և ոչ ոք այն այլևս փոփոխել չէր կարող:
 
Ժինյակը «Տուլուզում» իր նորամուտը նշեց [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա|Չեմպիոնների լիգա]]յի որակավորման երրորդ փուլի «[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլ]]ի» դեմ խաղում` 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման: Այս խաղում «Տուլուզը» 0-1 հաշվով պարտվեց, իսկ երկու խաղերի արդյունքում` 0-5: Եվ ընդհանրապես ակումբը այդ մրցաշրջանը ձախողեց` առաջնությունում զբաղեցրեց 17-րդ տեղը` ընդամենը մեկ հորիզոնական բարձր վտանգավոր գոտուց: Իսկ Ժինյակը 28 խաղերում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ: Շատերը ասում էին, որը նրա ցածր արդյունավետությունը կապված էր նրա հետ, որ նա զբաղեցնում էր երկրորդ հարձակվողի դիրք` հիմնականում օգնելով [[Շվեդիա|շվեդ]] հարձակվող [[Յուհան Էլմադներ]]ին<ref name="guardian"/>: Միջազգային մրցահարթակում Ժինյակի միակ հաջողությունը [[ՈՒԵՖԱ գավաթ]]ի խաղարկության [[Սոֆիա|սոֆիա]]կան [[ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Սոֆիա)|ԲԿՄԱ]]-ի դեմ արտագնա խաղի 96-րդ րոպեին խփած գնդակն էր, որը հնարավորություն տվեց ակումբին անցնել [[Բուլղարիա|բուլղար]]ական ակումբին:
 
2008 թվականին Էլմանդերի «[[Բոլտոն Ուոնդերերս]]» տեղափոխվելուց հետո Ժինյակը ակումբում զբաղեցրեց առաջին դերը: Առաջնության երկրորդ տուրում նա «[[Գավր ՖԱ|Գավր]]ի» դեմ խաղի 88-րդ րոպեին խփեց նոր մրցաշրջանի առաջին գոլը և հաղթանակ բերեց թիմին<ref>[http://www.lfp.fr/ligue1/feuilleMatch.asp?saison=2008/2009&code_evt=D1&code_jr_tr=J02&num_ordre=10 «Тулуза» — «Гавр»]</ref>: Սեպտեմբերին և մարտին նա ճանաչվեց Ֆրանսիայի առաջնության ամսվա ֆուտբոլիստ, խփած 24 գնդակներով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և հատեց Յանիկ Ստոպուրայի 1985 թվականի ռեկորդը: Ժինյակը համարվում էր առաջնության տարվա ֆուտբոլիստների թեկնածուներից մեկը, սակայն այն մրցանակին արժանացավ Յոհան Գուրկյուֆը:
Տող 73.
* Ֆրանսիական լիգայի գավաթ (1)` 2010-11
{{դրոշ|Մեքսիկա}} '''ՈՒԱՆԼ Տիգրես'''
* Մեքսիկայի չեմպիոն (1)` Ապերտուրա 2015
 
== Ծանոթագրություններ ==