«Բացահայտիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բացահայտիչ''', [[նախադասություն|նախադասության]] [[Նախադասության երկրորդական անդամներ|երկրորդական անդամ]], [[գոյական]]ական անդամի [[լրացում]], որ ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է ''բացահայտյալ''։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար`սովորաբար՝ [[բութ]]ով)։
 
Բացահայտիչը լինում է երեք տեսակ`տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
== Բուն բացահայտիչ ==
''Բուն բացահայտիչ''ը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ [[բառ]]ով կամ [[բառակապակցություն|բառակապակցությամբ]]` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`
Տող 8.
:Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։'' ([[Ավետիք Իսահակյան|Ավ. Իսահակյան]])
 
Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է [[Թվի քերականական կարգ|թվով]], [[Դեմքի քերականական կարգ|դեմքով]], [[Հոլովի քերականական կարգ|հոլովով]]։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից`անդամներից՝ [[ստորակետ]]ով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է [[սեռական հոլով]]ով, բացահայտչին անմիջապես հաջորդում է [[կապ]], հանգույց, [[օժանդակ բայ]] կամ ''էլ'' հավելականը)։
 
Բուն բացահայտիչն ունի կայուն [[շարադասություն]]. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ [[Հայերեն]]ում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։