«ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօպտիկական դիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
== ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօտիկական դիտակը ==
ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօպտիկական դիտակի անտենային համակարգը կառուցված է հետևյալ սխեմաներով՝ կաուստիկա, կիզակետ և կիսասֆերա:
===== Գլխավոր հայելին =====
Գլխավոր հայելին աշարժ է, կիսասֆերիկ, 54 մ տրամագծով (գործող տրամագիծը 32 մ է), այն հավաքված է 3600 առանձին մոտ 1x1մ^2 չափեր ունեցող պանելներից: Պանելները տեղադրված են 1,8 մ բարձրությամբ խողովակային հենակների վրա, որոնք ամրացված են բետոնին: Յուրաքանչյուր պանել կարգավորվում է չորս հեղույսի միջոցով: Բետոնի թասն ունի 1,5 մ հաստություն ու սարքված է նախապես մշակված ժայռային փորվածքում: Բետոնի ու պանելերի արանքում տարածություն կա (1,8 մ ըստ սֆերայի շառավղի), ուր տեղադրված են հատուկ անցուղիներ ու աստիճաններ, որոնք ապահովում են յուրաքանչյուր պանելին մոտենալու հնարավորությունը: Այստեղ կա նաև լուսավորություն, հեռախոսներ, ինչպես նաև տեղադրված են ձյունազերծման համակարգի 30 կալորիֆերներ՝ օդափոխիչներով(1ՄՎտ ընդհանուր հզորությամբ): Գլխավոր հայելու պանելները ձուլված են ալյումինի և ցինկի խառնուրդից: Դրանք բնական հնացումից հետո մշակվել են կառուսելային հաստոցով 27 մ շառավղի պատճենասալով (կոպիռով) 10 մկմ ճշտությամբ: Որոշ պանելների միջև մոտ 2 մմ արանքներ կան, որոնց միջով անձրևաջրերը թափվում են բետոնի վրա և լցվում ներքին ջրհորը, որից անց է կացված դեի հարևան ձորը տանող ստորերկրյա 1 մ տրամագծով խողովակը: Կարգավորման հեղյուսների օգնությամբ շարված պանելները կազմում են 0,1 մմ ճշտությամբ սֆերիկ մակերես: Պանելների փոխադարձ ստուգումն ու ճշտումը կատարվել է ինվարային լարերով, այնուհետև հատուկ պատրաստված 8 մմ ալիքի վրա աշխատող փուլային հեռաչափով, որի սեփական սխալները չեն գերազանցում 15 մկմ:
Գլխավոր հայելու կայունությունը շատ բարձր է: Այն այմանավորված է երկրի մակերեսի ստվարաշերտի կայունությամբ ու ջերմային մեծ իներցիայով: Չկան կշիռների վերաբաշխումից, քամուց և այլ պատճառնրից գոյացող դեֆորմացիաներ: Ջերմային դեֆորմացիաները երկարատև ժամանակի ընթացքում չեն գերազանցում 0,15 մմ, որովհետև հենակներն ու բետոնը միշտ գտնվում են պանելների հետ ստվերում, իսկ ձմռանը դրանք պանելների հետ մեկտեղ տաքացվում են կալորիֆերներով:
Այդիսի բարձր ճշտություն ու կայունություն չունի աշխարհում և ոչ մի մեծ անտենա: Նրանցից ոչ մեկն ընդհանրապես չունի ձուլված ու մշակված մակերես, որն, իդեպ, անիմաստ կլիներ կրող շարժական հայելիների հիմնակմախքի բարձր դեֆորմատիվության պատճառով: Հայելու մեծ ճշտությունը թույլ է տալիս աշխատել շատ կարճ ալիքներով: Տվյալ դեպքում ալիքի նվազագույն երկարությունը կարող է կազմել 1 մմ, անտենային բարձր էֆեկտիվության առկայությամբ: Դա նշանակում է, որ ճառագայթի լայնությունը այդ ալիքի երկարության դեպքում կազմում է աղեղի մոտ կես վայրկյան, իսկ ուժեղացման գործակիցը հավասար է 5 միլիարդ: Սրանք անտենաների ու ռադիոդիտակների մեջ ռեկորդային թվեր են:
 
===== Փոքր հայելին =====
Անտենայի ճշտող հայելին հատուկ պրոֆիլ ունեցող պտտման մակերես է (դա շրջանագիծ չէ, պարաբոլա չէ, հիպերբոլա չէ, ոչ էլ էլիպս): Այն, կարելի է ասել, ''հագցված է '' կաուստիկայի կորի գագաթին: Տրամագիծը 5 մ է, խորությունը մոտ 2,5 մ: Այն հավաքված է տիտանե մշակված 170 սալերից, 60-70 մկմ ընդհանուր ճշտությամբ և կրող հիմնակմախքի հետ միասին կշռում է 15 տոննա: Փոքր հայելին կախված է շարժուն ֆերմայի ծայրին մեծ սֆերայի շառավղի մոտավորապես կես շառավիղ տարածության վրա և կարող է պտտվել սֆերայի կենտրոնի շուրջը երկու փոխադարձ ուղղահայաց կարդանային տիպի առանցքների վրա:
 
===== Օպտիկական հայելի =====
Դարձող ֆերմայի վերին մասում սֆերայի կենտրոնից 5 մ հեռավորության վրա տեղադրված է 2,6 մ տրամագծով խոշոր օպտիկական հայելի, որի կշիռը 4,2 տ է: Իր բոլոր մետաղե շրջանակներով , նեցուկներով, օղագոտիներով, մեխանիզմներով օպտիկական դիտակը կշռում է մոտ 15 տ: Նրա առաջնային կիզակետը գտնվում է հայելուց 10մ հեռավորության վրա շարժուն ֆերմայի ամենավերևում:
 
===== Ազդանշանների ընդունման և գրանցման համակարգը =====
Սրանց թվին պատկանում են ռադիոկիզակետում և օպտիկական կիզակետում գտնվող ընդունիչները: Դրանք թույլ ազդանշանների, սեփական աղմուկների ցածր մակարդակ ունեցող ժամանակակից ռադիոընդունիչներ են (իսկ օպտիկական կիզակետում վիդիկոնային խցեր): Անհրաժեշտության դեպքում զգայունության բարձրացման համար ընդունիչները կարող են սառեցվել հեղուկ ազոտով կամ հելիումով: Իսկ կառավարման շենքում տեղադրված են ընդունիչների էլեկտրոնային ուժեղարարներ, սնուցման հատուկ բլոկները և ընդունված ազդանշանների գրանցող և մշակող սարքերը:
Ռադիոդիտակի գլխավոր կառույցների և կոնստրուկցիաների աշխատանքը տևեց 1976-ից մինչև 1986 թ. ՌԳՀԻ-ի մեծ ջանքերով (ավելի քան 850 հոգի): ՌԳՀԻ-ի մասնակիցները հսկայական աշխատանք կատարեցին: Գլխավոր կառույցների նախապատրաստական և մոնտաժային աշխատանքները, ինցհպես նաև ողջ ներքին հարդարանքը, էլեկտրական, ռադիո, հեռախոսային, ջրի ու ջեռուցման մատակարարումը դեպի լաբորատորիաներն ու կառավարման շենքերը, դեպի հյուրանոց և այլն, ավարտվեցին 1985 թ: Այնպես որ ռադիոաղբյուրների առաջին դիտումը կատարվեց 1985 թ:
1986-87 թթ ԱԳԿ-ում բոլոր համակարգերի կարգավորման աշխատանքներն ավարտված էին և ՌՕԴ-54/2,6-ը՝ 54 մ տրամագծով մեծ անտենայով և 2,6 մ տրամագծով օպտիկական դիտակով ատրաստ էր: 1968-ին ՌՕԴ-54/2,6 պարամետրերը չափված էին, և դիտումներն սկսվեցին:
ՌՕԴ-54/2,6 մեծ անտենայի պարամետրերը գերազանցում են աշխարհի մնացած շատ այլ անտենաների պարամետրերը, հատկաես միլիմետրանոց ալիքների տիրույթում: Սա աշխարհում ամենաճշգրիտ մեծ անտենաներից մեկն է:
 
ՌՕԴ-54/2,6 մեծ անտենայի պարամետրերը գերազանցում են աշխարհի մնացած շատ այլ անտենաների պարամետրերը, հատկաես միլիմետրանոց ալիքների տիրույթում: Սա աշխարհում ամենաճշգրիտ մեծ անտենաներից մեկն է:
 
Օգտագործելով այս եզակի ժամանակակից աստղագիտական գործիքը պրոֆեսոր Պ.Մ.Հերունին կատարել է առաջին դիտումները և հայտնաբերել Երկվորյակների Էտտա կարմիր հսկա աստղի պայծառ բռնկում:Այդպիսի հզոր բռնկում կարմիր հսկա տիպի աստղերի համար դիտվել էր առաջին անգամ: Հայտնաբերվել են նոր ռադիոաղբյուրներ սանտիմետրանոց և միլիմետրանոց ռադիոալիքների տիրույթում: