«Կարմիր բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
'''Կարմիր բերդ''', Թազաքենդ, հնավայր Երևանից հյուսիս, [[Հրազդան գետ]]ի աջ ափին, [[Զովունի]] գյուղի մոտ։
 
Հայտնի է վաղ երկաթի դարաշրջանի ամրոցով (պահպանվել է մինչև վաղ միջնադար), միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների խոշոր դամբարանադաշտով։ [[1806|1896]] թվականին Կարմիր բերդում առաջին անգամ պեղումներ է կատարել գնդապետ Պ. Չարկովսկին, որը պեղված նյութերը հանձնել է Կովկասյան թանգարանին (այժմ՝ Վրաստանի պետական թանգարան)։ Այնուհետև, [[1903]] թվականին, Մ. Զաքարյանցը Մոսկովյան հնագիտական ընկերության անդամ, արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցի հանձնարարությամբ, առանց կարգ ու կանոնի, բացել է 17 դամբարան, կազմել կցկտուր ու թերի հաշվետվություն և միայն որոշ նյութեր հանձնելով Մոսկովյան հնագիտական ընկերությանը՝ մնացածը վաճառել է Հնագիտական հանձնաժողովին։
 
1909 թվականին Է. Ռեսլերը շարունակելով պեղումները՝ բացել է ևս 28 դամբարան։ Սովետական իշխանության օրոք Կարմիր բերդում պեղումներ են կատարել Բորիս Պիոտրովսկին (1934), [[Համլետ Մարտիրոսյան]]ը (1962) և Աշոտ Եսայանը (1965-1967)։ Բացվել են երկու տիպի՝ հիմնահողային, տուֆե խոշոր սալերով ծածկված և կողքերից ու վերևից սալերով ծածկված դամբարաններ։ Հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի 1-ին կեսի (միջին բրոնզի դարաշրջան) կարմիր փայլեցված մակերևույթի վրա սև եռանկյունի, ցանցկեն, շախմատաձև, ալիքավոր նախշերով, անկանթ, մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի (ուշ բրոնզի դարաշրջան) սև փայլեցված՝ փայլանախշով կամ խորադիր նախշերով խեցեղեն, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բրոնզե և երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ և այլ իրեր, որոնց մեջ հատկապես արժեքավոր են նախշավոր խեցեղենի նմուշներ 12 բրոնզե գոտիները։