«Կարպ Խաչվանքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
}}
 
'''Կարպ Խաչվանքյան''' ([[հունվարի 23]], [[1923]], [[Ախալցխա]] - [[նոյեմբերի 23]], [[1998]], [[Երևան]]), հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (1957), հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է: Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ:
 
== Կենսագրություն ==
Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է [[1923]] թվականի [[հունվարի 23]]-ին: [[1928]] թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է [[Թիֆլիս]]:
[[1941]]-[[1944]] թվականներին սովորել է [[Թբիլիսի]]ի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ [[1944]]-[[1998]] թվականներին աշխատել է [[Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն|Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն]]ում։ [[1984]]-[[1988]] թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Հայտնի դերերից են Ալդեմարո ([[Լոպե դե Վեգա]]յի «Պարերի ուսուցիչը»), Նիկո ([[Հակոբ Պարոնյան|Հ. Պարոնյան]]ի և [[Աղասի Այվազյան|Ա. Այվազյան]]ի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո ([[Ուիլյամ Շեքսպիր|Շեքսպիր]]ի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
 
 
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է [[Արտեմի Այվազյան]]ի «Սեր աստղերի տակ», [[Էլդար Ռյազանով]]ի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ: Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», [[1949]] թվականին, «Պատվի համար», [[1956]] թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», [[1963]] թվականին, «Ատամնաբույժն արևելյան», [[1981]] թվականին: [[1998]] թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
 
== Դերերը ==