«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 30.
 
==Պատմություն==
Հայաստանի հեռուստատեսությունը հիմնվել է 1955 թ. սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Գերագորյն Խորհրդի որոշմամբ։ Առաջին եթերը կայացավ 1956 թ. նոյեմբեևրի 29-ին՝ սկիզբ դրված կանոնավոր հաղորդումները եթեր տրվեցին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ 2 ժամով։ Պաշտոնապես գրանցում է ստացել միայն 1957 թ. փետրվարի 9-ին, երբ սկսվեց պարբերական հեռարձակումը։ Առաջին լրատվական թողարկումը «Շաբաթվա նորություններ» անվանումով հեռարձակվել է 1957 թ. օգոստոսի 6-ին։ Հաղորդումը թողարկվում էր շաբաթական մեկ անգամ, որը պարբերական չէր։ Միայն 1958-ի փետրվարից հեռուստաալիքի լրատվական թողարկումը՝ «Նորություններ» անվամբ, դարձավ պարբերական։ Նույն թվականին էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը։ 1957 թ. հոկտեմբերի 13-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից ձևակերպվեց Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն։ 1970-ականներին Հայկական հեռուստաալիքի տիրույթը դուրս եկավ Երևանի սահմաններից։ Առաջին հաղորդումները մայրաքաղաքից դուրս հեռարձակվեցին Կապանում, Քաջարանում, Սիսիանում, ավելի ուշ՝ նաև Ղուկասյանում և Ամասիայում։ 1973 թ. մարտին սկսվեցին սև-սպիտակից գույնավորգունավոր հեռուստաեթերի անցնելու պատրաստությունները, և նույն թվականի մայիսի 1-ին Հ1-ը առաջին անգամ եթեր դուրս եկավ գունավոր հեռարձակմամբ, ցուցադրելով [[Մոսկվա]]յի Կարմիր հրապարակում անցկացվող Մայիսի 1-ի կապակցությամբ շքերթը։ Արդեն 1978 թվականին հաղորդումների կեսը գունավոր էին։ 1977 թ. նոյեմբերին հեռուստաալիքը սկսեց հեռարձակումը Երևանի նորակառույց հեռուստաաշտարակից, որն ունի 311,7 մետր բարձրություն, «Օրբիտա-2» արբանյակի շնորհիվ։
 
1990-ականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թ. վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան։