«Ջակոմո Չամիչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է [[Վիեննա]] և ուսանել Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում՝ իրեն նվիրելով քիմիային։ Քիմիայի դասախոսներն են եղել [[Լյուդվիգ Բարթ]]ը և [[Հուգո Վեյդել]]ը, իսկ կենդանաբանություն ուսումնասիրել է [[Կարլ Կլաուս]]ի ղեկավարությամբ։ Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի (schist) բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ։ Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան (PhD) 1880 թվականին (23 տարեկան հասակում)։ Հետագայում հանդիսացել է իտալացի բազմավաստակ քիմիկոս [[Ստանիսլաու Կանիցցարոյ]]ի ասիստենտը [[Հռոմ]]ի համալսարանում։ Կանիցցարոյի լաբորատորիայում նա ծանոթանում և ընկերանում է երիտասարդ և տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ։ Հետագայում նրանք միասին տեղափոխվում են Բոլոնիայի Համալսարան, որտեղ Չամիչյանը ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ Սիլբերը ստանում է Բոլոնիայի Համալսարանի Գիտության Ֆակուլտետի Պատվավոր Կոլլեգայի կոչում։
 
[[1880]] թվականներից մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը Չամիչյանը և Սիլբերը հանդիսացել են նվազագույնը 378 հոդվածների համահեղինակներ։ Երկու ընկերները միմյանց լրացնում էին իրենց ունակություններով և հանճարով։ Չամիչյանը, հանդես էր գալիս որպես տաղանդավոր , սակայն պահանջատեր գիտական ղեկավար, ով իր տաղանդը ներդնում էր գիտական հետազոտության ծրագրերի մշակման և արդյունքների մեկնաբանման մեջ, իսկ Սիլբերը, որպես տաղանդավոր և համբերատար փորձարար, տրամադրում էր առատ արդյունքներ, որոնց հիման վրա այս երկուսը կառուցում էին իրեն համատեղ կարիերան։ Համատեղ նրանք հասցրեցին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման, իսկ իրենք դասվեցին քիմիայի առավել հանրահայտ, պրոդուկտիվ և մտերիմ կոլլաբորատորների շարքին։ 1921 թվականին Չամիչյանը ծանր տենդ է տանում, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների խորհրդի, փորձում է սկսել իր դասախոսությունները ընդհանուր և օրգանական քիմիա առարկաներից, սակայն անկարող է լինում շարունակել։ 1922 թվականի հունվարի 2-ին 65 տարեկանում նա մահանում է։
== Գիտական գործունեությունը ==