«Տրդատ ճարտարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 1թ → 1 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
}}
 
'''Տրդատ ճարտարապետ''' (շուրջ 940 - մահվան թվականն անհայտ է, հավանաբար՝ 1020 թ. հետո), [[Բագրատունի]] հարստության դարաշրջանի հայ [[Ճարտարապետություն|ճարտարապետ]] և [[Քանդակագործություն|քանդակագործ]]։ Շինարարություն է ծավալել հիմնականում [[Շիրակ]]ում։ Նրանից հետո, երբ [[Աշոտ Գ]] թագավորը 961թ961 թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց [[Անիի մայր տաճար]]ը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների ([[Ստեփանոս Տարոնեցի]] և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ {{փաստ}}։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994թ994 թ
 
Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Գագկաշեն Սբ. Գրիգոր եկեղեցին (1001–10, Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ)։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու՝ Սբ. Նշանի, Սանահինի վանքի Սբ. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։