«Արշալույս Թարվերդյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ (4) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 8.
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1945]] թ. [[հոկտեմբեր]]ի 15-ին [[ՀՀ]] [[Վայոց Ձոր]]ի [[մարզ]]ի (նախկին [[Եղեգնաձոր]]ի շրջան) Ելփին գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է [[1962]] թ. մեդալով։
[[1963]] թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը։ [[1968]] թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել [[ՀԽՍՀ]] ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում։ [[1969]] թ. [[մայիս]]ին զորակոչվել է ծառայության։ [[1970]] թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում։ [[1971]] թ. [[սեպտեմբեր]]ին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ [[1977]] թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, [[1979]] թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, [[1983]] թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ [[1997]] թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, [[2002]] թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ [[1980]] թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ [[1994]] թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, [[1997]] թ.` դեպարտամենտի պետ՝ պրոռեկտորի կարգավիճակով։ [[1998]] թ. [[հունիս]]ին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, [[2007]] թ. [[հուլիս]]ին վերընտրվել է այդ պաշտոնում։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ։
|