«Կարո Սասունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:Karo Sasuni.JPG|մինի|Կարո Սասունի]]
'''Սասունի Կարո''' ([[1888]], [[Ահարոնք]] ([[Սասուն]]) - [[1977]], [[Բեյրութ]]), հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Կարո Սասունին ծնվել է 1888թ. հուլիսի 15 - ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում` Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի(Աննա Մայրիկ) ընտանիքում: Նա Ղազարի ութը զավակներից վեցերորդն էր: Իր իսկ արտահայտությամբ` ծնողների ստեղծած «ծով հարըս-տության» մեջ աչք բացած Կարոն կոչված էր գնալու ծուռ Դավթի ճանապարհով`«իրենց թաղի հավերն ու ընկույզները քարկոծելով և կամ հոր հրացանը ձեռքը` սարերու վրա որսորդության ելնելով»:Ավարտել է [[Մուշ]]ի [[Մխիթարյան վարժարան]]ը (1901) , 1901թ. աշնանից նա սովորում է Մշո Մուրադ - Մխիթարյան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր: Կ. Սասունին Մխիթարյան դպրոցում սովորում է հինգ տարի, մինչև 1906 - ը` աչքի ընկնելով ուսումնատենչությամբ, բացառիկ ընդունակությամբ և չարաճչիությամբ միաժամանակ [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] իրավաբանական համալսարանը (1912)։ Գործել է [[Տարոն]]ում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են [[Մուշ]]ը, Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական, իսկ զորքերը նահանջելիս կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը [[Արևելյան Հայաստան]]։ 1920 թվականի մայիսին նշանակվել է [[Գյումրի|Ալեքսանդրապոլի]] նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ Ընտրվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] խորհըրդարանի անդամ։ 1921 թվականի [[Փետրվարյան ապստամբություն|Փետրվարյան ապստամբության]] ղեկավարներից։