«Բարոյականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Դասակարգային բնույթը: ներքին հղումներ ճշտումներ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Տարբերությունն այլ մասսայական գործունեության մեթոդներից ==
Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից ([[իրավունք]]ից, արտադրական–վարչական [[կարգապահություն]]ից, պետական [[դեկրետ]]ներից, ժողովրդական [[ավանդույթ]]ներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, [[հասարակական կարծիք]]ի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ ''պիտոյականության'' ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։
 
Ընդունված կարգի ուժով պահպանվող ''հասարակ սովորույթից կամ ավանդույթից'' դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։
 
Իսկ ''իրավունքից'' տարբերվում է նրանով,
Տող 17.
Հասարակական [[գիտակցություն]]ից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք [[դաստիարակություն|դաստիարակության պրոցեսում]]՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից [[սուբյեկտ]], այսինք՝ որպես բարոյական [[անհատ]], [[անձնավորություն]]։ Լինելով հասարակական բարդ գոյացություն, բարոյականությունը ներառում է բարոյական գործունեությունը նրա բովանդակության և պատճառաբանման տեսանկյունից (այն, թե ինչպես է ընդունված վարվել այս կամ այն հասարակության մեջ, շատ մարդկանց վարքը, բարքերը), այդ գործունեությունը կարգավորող բարոյական հարաբերությունները, որ դրսևորվում են պիտոյականության, մարդուն ներկայացնող պահանջների զանազան ձևերով (բարոյական նորմա, [[պարտք]], [[պատասխանատվություն]], [[արժանապատվություն]], [[խիղճ]]), այն բարոյական գիտակցությունը, որ արտացոլում է այդ հարաբերությունները համապատասխան պատկերացումների ձևով (նորմաներ, սկզբունքներ, հասարակական և բարոյական [[իդեալ]]ներ, [[բարի և չար]], [[արդարություն|արդարություն և անարդարություն]] հասկացություններ)։
 
Բարոյական գիտակցության այս բոլոր ձևերը միանում, կազմում են տրամաբանորեն կարգավորված մի համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն հանձնարարել, այլև որոշակի ձևով հիմնավորել ու գնահատել բարոյական գործողությունները։ Հասարակական կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ բարոյականության մեջ ձևավորվում են հատուկ կանոններ (աշխատանքային բարոյականություն, պրոֆեսիոնալ, կուսակցական էթիկա, կենցաղային, ընտանեկան բարոյականություն)։ Դրանք կազմում են բարոյականության միայն հարաբերականորեն ինքնուրույն բնագավառները, որոնք ունեն մի միասնական հիմնավորում։
 
== Բարոյականությունը և էթիկան ==
Տող 23.
 
== Ձևավորման պատմական տեսանկյուն ==
Բարոյականությունը պատմական երևույթ է։ Ծագելով մարդկային հասարակության ձևավորման վաղ աստիճաններում՝ այն զարգանում է տնտեսական և այլ հարաբերությունների փոփոխման, մարդկության նյութական ու հոգևորն կուլտուրայի առաջադիմության ընթացքում։ Համամարդկային տարրերի հետ միասին բարոյականության մեջ մտնում են նաև պատմականորեն անցողիկ և դասակարգային նորմաներ, սկզբունքներ, իդեալներ և այլն։
 
== Դասակարգային բնույթը ==
Դասակարգերի պառակտված հասարակության մեջ բարոյականությունը անխուսափելիորեն ունենում է դասակարգային բնույթ՝ արտացոլելով [[դասակարգային պայքար]]ը։ Ամեն մի [[անտագոնիզմ (հասարակություն)|անտագոնիստական դասակարգային հասարակության]] մեջ, գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները հավաստող, տիրող շահագործողական դասակարգի շահերը հաստատող բարոյականության համակարգի հետ միասին, ձևավորվում է և այնպիսի բարոյականություն, որը ժխտում է առաջինը։ Այն մշակում է ճնշվող դասակարգը, որը պայքարի ելնելով հանուն հասարակության վերափոխման, ազատագրվում է տիրապետող բարոյականության հոգևոր իշխանությունից, ստեղծում է իր բարոյականությունը, որպես հիմք ապագա հասարակության բարոյականության ձևավորման համար։
 
Այդ տեսակետից սկզբունքային յուրահատկությամբ է օժտված [[կոմունիստական բարոյականություն]]ը, որը ծագելով որպես [[պրոլետարիատ]]ի դասակարգային բարոյականություն, այնուհետև դառնում է ամբողջության մեջ վերցրած [[սոցիալիզմ|սոցիալիստական հասարակության]] համաժողովրդական բարոյականություն՝ հետագայում համամարդկային բարոյականություն դառնալու ակնկալիքով։
Տող 35.
== Աղբյուրներ ==
Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975թ․
 
[[Կատեգորիա:Էթիկա]]
[[Կատեգորիա:Բարոյագիտություն]]