«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Աթոռի գոյության առաջին շրջանը համընկել է Հայոց [[Արշակունիներ|Արշակունյաց հարստության]] գահակալության վերջին տասնամյակների հետ։ Այդ շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը իր հիմնական գործունեությունը կենտրոնացրել է քրիստոնեության քարոզչության, եկեղեցական կազմակերպության ամրապնդման, թեմերի ստեղծման, ինչպես նաև կրթության, լուսավորության և բարեգործական աշխատանքների վրա։ Հայոց կաթողիկոս [[Ներսես Ա Մեծ]]ի գահակալության տարիները ([[353]]-[[373]] թթ.) նշանավորվել են բարեգործական հաստատությունների հիմնադրմամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսության անմիջական հովանավորությամբ հիմնվել են խնամակալական հաստատություններ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, բորոտանոցներ, իջևանատներ, դպրոցներ, ընդարձակվել են եկեղեցական տիրույթները։ Այդ ժամանակ էլ մեծացել է Ամենայն հայոց կաթողիկոսության հասարակական և քաղաքական դերը. նա միջամտել է արքունի պետական գործերին, մասնակցել երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքին։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսությունը 387 թվականին [[Հայաստան|Հայաստանի]]ի մասնատումից հետո ==
[[387]] թվականին Հայաստանի մասնատումը [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]]յի և [[Պարսկաստան]]ի միջև, ապա [[391]] թվականին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջհմախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու գործին։ Քաղաքական նման պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը։ Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, Ամենայն հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի [[Ոսկեդար]]ը։ Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր։ [[5-րդ դար]]ի 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը [[Սահակ Ա Պարթև |Սահակ Ա Պարթև]]ի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկական մասում Հայոց [[Արշակունյաց թագավորություն|Արշակունյաց թագավորության]] անկումից ([[428]] թվական) հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ նախարարությունների միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց։ Պարսկական տիրապետության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար։ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը գլխավորել է 5-րդ դարի ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս [[Հովսեփ Ա Հողոցմեցի]] (Վայոցձորցի), [[Գյուտ Ա Արահեզացի]] և [[Հովհաննես Ա Մանդակունի]] հայրապետների։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցությունը դավանաբանական վեճերին [[4–րդ դար|4]]-[[5–րդ դար|5]]-րդ դդ.==