«Կամուրջ Դրինայի վրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Սյուժե ==
Ստեղծագործության կենտրոնական կերպարը, որի անունից էլ գալիս է վեպի վերնագիրը, [[Դրինա (գետ)|Դրինա]] գետի վրա կառուցված կամուրջն է, որ գտնվում է Վիշեգրադ քաղաքում (ներկայում քաղաքը գտնվում է [[Բոսնիա և Հերցեգովինա]]յի տարածքում՝ Սերբական Հանրապետությունում): [[1571 թվական]]ին կամուրջը կառուցվել է Մահմեդ-փաշա Սոկոլուի հրամանով:
 
Վեպում նկարագրվում է շուրջ չորս դար ընդգրկող պատմական ժամանակաշրջան՝ սկսած [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ծաղկման ժամանակաշրջանից մինչև [[XX դար]]ի սկիզբը, երբ [[1914 թվական]]ին տեղի է ունենում [[Սարաևոյի սպանություն]]ը, որ դառնում է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկսման պատճառ: