«Ստորին Հռենոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Ստորին Ռեն»-ից «Ստորին Հռենոս»
Տող 62.
 
== Աշխարհագրություն ==
Տարածքի մակերեսը 4755 կմ² է։ Դեպարտամենտով է հոսում [[Հռենոս]] գետը, որը միշտ հանդիսացել է երկրամասի կարևոր բաղկացուցիչը և Ստորին Հռենոսի արևելյան սահմանը։ Դեպարտամենտում են տեղակայված նաև [[Վոգեզներ]] նախալեռները։
 
Հյուսիսում Ստորին Հռենոսը սահմանակցում է [[Պֆալցի անտառ]]ի հետ՝ գերմանական Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի տարածքում, արևելքից՝ Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հետ, հարավում են գտնվում [[Վերին Հռենոս]] և [[Էլզաս]], իսկ արևելքում՝ [[Լոթարինգիա]] դեպարտամենտները։
Տող 69.
 
== Պատմություն ==
Ստորին Հռենոսը 83 դեպարտամենտներից առաջիններից մեկն է, որը ստեղծվել է [[1790]] թվականի [[մարտի 4]]-ին [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] ժամանակ։ 1790-ական թվականների կեսերին [[Հռենոս|Հռենոսի]]ի ձախ ափի՝ ֆրանսիական օկուպացիայի ժամանակ, դեպարտամենտի հյուսիսային սահմանը տեղափոխվեց [[Լաուտեր]] գետից այն կողմ՝ [[Կբայխ]] գետի մոտ և ներառեց Անվայլեր Տրիֆելսե, Լանդաու, Բադ Բերգցաբերն և Վյորտ Հռենոսի վրա քաղաքները։ Սակայն [[Նապոլեոն]]ի երկրորդ պարտությունից հետո [[1815]] թվականին [[Վիեննայի վեհաժողով]]ը որոշեց Լաուտերից վերև ընկած տարածքները փոխանցել [[Բավարիա]]յին։ Այժմ այդ տարածքները հանդիսանում են [[Ռայնլանդ Պֆալց]]ի դաշնային երկրամասի մի մասը։
 
Իր ստեղծումից ի վեր 2 անգամ Ստորին Հռենոսը հայտնվել է [[Գերմանիա]]յի կազմում՝ առաջին անգամ՝ (1871-1918) ֆրանկոպրուսական պատերազմի պարտության արդյունքում, երկրորդ անգամ՝ (1940-1945)՝ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի արդյունքում։
Տող 78.
* [http://www.alsace-passion.com/ Ստորին Հռենոսի բնակավայրերը]
 
[[Կատեգորիա:Ֆրանսիայի դեպարտեմաներգավառներ]]