«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
{{խմբագրվում է}}
[[Պատկեր:Brooklyn Museum - Sunset at Sea - Thomas Moran - overall.jpg|մինի|Թոմաս Մորան, Մայրամուտը ծովի վրա, 1906, Բրուքլինյան թանգարան]]
'''Գեղանկարչություն''' (երփնագիր), [[կերպարվեստ]]ի տեսակ, ինչպես նաև ներկերի օգնությամբ որևէ պինդ հարթության վրա ստեղծված գեղարվեստական երկ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, [[Բնություն|բնության]], առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։ Գեղանկարչությունը օգտվում է [[գույն]]ի, [[գծանկար]]ի, [[կոմպոզիցիա]]յի, [[ռիթմ]]ի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։ Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը ([[որմնանկարչություն]], առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, [[բեմանկարչություն]]ը, [[մանրանկարչություն]]ը, [[սրբանկարչություն]]ը և
[[Պատկեր:Adriaen van Ostade 006.jpg|մինի|ձախից|[[Ադրիան վան Օստադե]]. Նկարչի արվեստանոցը. 1663]]
|