«Կեչի ելունդավոր»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի տեսակ
Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = Կեչի ելունդավոր | image file = | image title = | image descr = | regnum = Բույսեր | phylum = | classis = | ordo = Կեչածաղկ...»:
(Տարբերություն չկա)

12:18, 9 հունվարի 2016-ի տարբերակ

Կեչի ելունդավոր (լատին․՝ verrucosa Ehrh), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Կեչի ելունդավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կեչածաղկավորներ
Ընտանիք Կեչազգիներ
Ցեղ Կեչի
Լատիներեն անվանում
verrucosa Ehrh
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն

Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով: Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով: Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով: Ծեր ծառերի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն: Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով: Տերևները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն: Կոթունը մերկ է, 2-3 սմ երկարությամբ: Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով: Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ: Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-3 անգամ ավելի լայն են ընկուզիկից: Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին:

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում: Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-ճրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրության վրա, հաճախ' քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով:

Կիրառություն

Ելունդավոր կեչին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք լայնորեն են մշակվում կանաչապատման բնագավառում: Դրանք տարբերվում են սաղարթի և տերևների ձևերով, սաղարթի գույնով: Ամենատարածված կեչիներից մեկն է, որը առաջացնում է մաքուր և խառը տնկարկներ: Լավ է վերականգնվում ինքնացանով և մացառներով: Սերմերը հեշտությամբ են տարածվում քամու միջոցով: Չափազանց լուսասեր ծառատեսակ է: Արագ է աճում: Մեծ տարիքում վերատնկումը վատ է տանում: Բնափայտը օգտագործվում է կահույք, ֆաներա պատրաստելու համար: Լավ փայտածուխ է տալիս: Օգտագործվում է նաև որպես վառելիք: Վերնակեղևը օգտագործում են ամանեղեն, ւոուփեր, պատրաստելու, տները ծածկելու համար: Դրանից խեժ են ստանում[1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։