«Պրիտհվիռաջ Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրիտհվիռաջ Կապուր''' (հինդի` पृथ्वीराज कपूर, ծնվ. 1906թ. նոյեմբերի 3, Ֆեյսալաբադ, Փե...»:
 
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրությունը ==
Պրիտհվիռաջ Կապուրը ծնվել է փենջաբցի ոստիկանության տեսուչի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է [[Լահոր]]ում: Երբ նրա հայրը աշխատանքի բերումով տեղափոխվեց [[Փեշավար]], նա ուսումը շարունակեց այնտեղ: Փեշավարում նա ուսումնասիրում էր [[իրավաբանություն]]` փաստաբան դառնալու նպատակով: Այդ տարիներին նա մասնակցում էր ուսանողական ներկայացումներին: Մինչ իր կյանքը կկապեր թատրոնի հետ, նա ավարտել էր Լահորի [[համալսարան]]ի [[ասպիրանտուրա]]նասպիրանտուրան: Իր դերասանական կյանքը սկսել է Ֆեյսալաբադի և Փեշավարի թատրոններում: [[1928]]թ-ին իր հորաքրոջից պարտքով գումար վերցնելով և նրա խնամքին թողնելով կնոջն ու երեք երեխաներին, Պրիտհվիռաջ Կապուրը մեկնել է Բոմբեյ` բախտ որոնելու:
 
Բոմբեյում նրան նկատել են անմիջապես և առաջարկել նկարահանվել «Cinema Girl» ([[1930]]թ.) ֆիլմում: Նա նկարահանվել է ևս 9 համր ֆիլմերում, իսկ հաջորդ տարի մասնակցել է առաջին հնդկական ձայնային «Աշխարհի լույսը» ֆիլմի նկարահանումներին: Այնուհետև Պրիտհվիռաջ Կապուրը միացել է Grand Anderson թատերախմբին և սկսել ելույթ ունենալ բեմում ` խաղալով [[Շեքսպիր]]ի [[դրամա]]ներում: Հաջողությունը նրան հնարավորություն տվեց Բոմբեյ տեղափոխել ընտանիքին: