«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 30.
| Վիքիպահեստ =
}}
'''Ալֆրեդ Ադլեր''' ([[Գերմաներեն|գերմ]].՝ Alfred Adler, {{ԱԾ}}), [[Ավստրիացիներ|ավստրիացի]] [[բժիշկ]] և [[Հոգեթերապիա|հոգեթերապևտ]], ինչպես նաև [[Անհատական հոգեբանություն|անհատական հոգեբանության]] հիմնադիրը<ref>{{cite book|last=Hoffman|first=E|title=The Drive for Self: Alfred Adler and the Founding of Individual Psychology|year=1994|publisher=Addison-Wesley|location=Reading, MA|isbn=0-201-63280-2|pages=41–91}}</ref>։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես [[անձ]]ի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող<ref>Carlson, Neil R (2010). Psychology the science of behaviour</ref>: Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»: [[Զիգմունդ ՖրոյդիՖրոյդ]]ի և նրա խմբի հետ համագործակցելով՝ Ադլերը հոգեվերլուծական շարժման համահիմնադիրներից մեկն էր և անդամակցում էր Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիային<ref>Freud, quoted in Ernest Jones, The Life and Work of Sigmund Freud (1964)</ref>: Նա առաջիններից էր, ով առանձնացավ՝ ստեղծելով հոգեթերապիայի իր անկախ դպրոցը և անձի տեսությունը: Ադլերը, Ֆրոյդի և [[Յունգ]]ի հետ միասին համարվում է [[Խորքային հոգեբանություն|խորքային հոգեբանության]] երեք հիմնադիրներից մեկը<ref>James Hemming, Foreword, Alfred Adler, Understanding Human Nature (1992) p. 9</ref>:
 
== Կենսագրություն ==
Ադլերը ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում: Որոշ աղբյուրների համաձայն՝ յոթ երեխաներից երրորդն էր<ref>Alfred Adler Biography". Encyclopedia of World Biography. </ref>, իսկ համաձայն այլ աղբյուրների՝ ընտանիքի երկրորդ զավակն էր<ref> Schultz, D. P., Schultz, S.E., 2011. A History of Modern Psychology, 332.</ref>: Մանուկ հասակում տառապում էր [[ռախիտ]]ով, որի պատճառով չէր քայլում մինչև չորս տարեկանտարեկանը չէր քայլում: Չորս տարեկանում հիվանդացավ [[թոքաբորբ]]ով և լսեց , թե ինչպես է բժիշկը նրա հորն ասում. «Ձեր որդին կորած է»: Այդ պահից նա որոշեց դառնալ բժիշկ<ref>George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19.</ref>: Նա շատ հետաքրքրված էր [[հոգեբանություն|հոգեբանության]], [[սոցիոլոգիա]]յի և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] հարցերով.: [[Վիեննայի համալսարան]]ում սովորելուց հետո նա մասնագիտացավ [[ակնաբուժություն|ակնաբուժության]], ավելի ուշ [[նյարդաբանություն|նյարդաբանության]] և [[Հոգեբուժություն|հոգեբուժության]] մեջ<ref>Orgler, H. (1976). Alfred Adler. International Journal of Social Psychiatry, 22(1), 67-68.</ref>: Իր ուսանողական տարիներին ծանոթացավ իր ապագա կնոջ՝ [[Ռաիսա Էփշտեյն]]ի հետ՝ սոցիալական ակտիվիստ [[Ռուսաստան]]ից, ով սովորում էր Վիեննայում: Նրանք ամուսնացան 19871887 թվականին և ունեցան չորս երեխաներ, որոնցից երկուսը դարձան հոգեբույժներ: Նրանց երեխաներնզավակներն էինեն գրող, հոգեբույժ և սոցիալական ակտիվիստ [[Ալեքսանդրա Ադլեր]]ը<ref>"Adler, Valentine (1898–1942)". Women in World History: A Biographical Encyclopedia.</ref>, հոգեբույժ [[Կուրտ Ադլեր]]ը<ref>Burkhart, Ford. "Dr. Kurt Alfred Adler, 92; Directed Therapeutic Institute". The New York Times.</ref>, գրող և ակտիվիստ Վալենտինա Ադլերը<ref>Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley. p. 31.</ref> և Քորնելիա Ադլերը<ref>Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley.</ref>: Բժշկի իր կարիերան սկսել է որպես ակնաբույժ, բայց շուտով սկսեց զբաղվել ընդհանուր բժշկական պրակտիկայով: Հիմնադրեց իր կլինիկան Վիեննայի ոչ այնքան հարուստ թաղամասում, որտեղ կար կրկես և զբոսայգի: Նրա հիվանդները շատ հաճախ կրկեսից էին, և ենթադրվում է<ref>C. George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19</ref>, որ նրանց անսովոր ուժն ու թուլությունները հանգեցրել են «օրգանների թերարժեքության» և «դրանց կոմպենսացիաների» ոլորտում [[ինսայթ]]ների: [[1902]] թվականին Զիգմունդ Ֆրոյդի կողմից ստացավ հրավեր մասնակցելու ոչ ֆորմալ խմբային քննարկումների: ԽումնըԽումբը, որը կոչվում էր «Չորեքշաբթի ասոցացիա», ունենում էր չորեքշաբթի օրերին պարբերական հանդիպումներ էր ունենում և հանդիսանում էր հոգեվերլուծական շարժման նախահիմքը: Ադլերը ութ տարի անց՝ [[1910]] թվականին, դարձավ Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիայի նախագահը: Ասոցացիային նա անդամակցեց մինչև [[1911]] թվականը, երբ Ադլերն ու իր խումբը առանձնացան Ֆրոյդյան խմբից: [[1912]] թվականին Ադլերը հիմնադրեց Անհատական հոգեբանության ասոցացիան:
1930-ական թվականների սկզբերին՝ Ադլերի կլինիկաների մեծ մասը փակելուց հետո, Ադլերը տեղափոխվեց [[ԱՄՆ]]: Մահացել է [[1937]] թվականին [[Շոտլանդիա]]յի [[Աբերդին]] քաղաքում դասախոսության ժամանակ, սակայն դիակիզման մնացուկները մինչև [[2007]] թվականը չէին հայտնաբերվել<ref>Carrell, Severin (11 April 2011). "Ashes of psychoanalysis co-founder Alfred Adler found after 74 years". The Guardian (London). </ref>:
 
Տող 46.
== Անձի անհատական տեսություն ==
Ադլերի տեսության հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի սահմանափակ քանակով հիմնական հասկացություններ և սկզբունքներ՝ թերարժեքության զգացում և կոմպենսացիա, կատարելության ձգտում, կյանքի ոճ, սոցիալական հետաքրքրություն, ստեղծագործական Ես, ծննդյան հաջորդականություն, ֆիկցիոն ֆինալիզմ:
 
=== Թերարժեքության զգացում և կոմպենսացիա ===
[[Պատկեր:JohnMcFall-Manchester-20070513-cropped.jpg|250px|մինի|աջից|Ջոն Մաքֆոլ (աթլետ)]]
Տող 55 ⟶ 56՝
*ծնողական գերխնամք,
*ծնողների կողմից մերժում:
 
Երեխաները, ովքեր ունեն բնսծին որևէ ֆիզիկական ոչ լիարժեքություն, կարող են ունենալ հոգեբանական թերարժեքության զգացում: Մյուս կողմից, երեխաները, որոնց ծնողները չափից ավելի խնամք են ցուցաբերում, մեծանում են իրենց հնարավորությունների մեջ անվստահ, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ միշտ արվել է ուրիշների կողմից: Երրորդ տարբերակի պարագայում երեխաներն իրենց անցանկալի են համարում, վստահ չեն, որ կարող են լինել օգտակար, լինել սիրված և գնահատված:
Ի պատասխան վերոնշյալ ապրումների՝ կարող են ի հայտ գալ հիպերկոմպենսացիաներ, որոնք հանգեցնեն [[գերարժեքության բարդույթ]]ի: Այս պարագայում դիտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ և սոցիալական [[ընդունակություններ]]ը մեծացնելու միտում:
Տող 60 ⟶ 62՝
=== Գերազանցության ձգտում ===
Ի տարբերություն գերազանցության բարդույթի, առանց այս ձգտման մարդու կյանքը պատկերացնել հնարավոր չէ: Ադլերը վստահ էր, որ գերազանցության ձգտումը հանդիսանում է բնածին որակ, որից մենք երբեք չենք ազատվում. այդ պատճառով էլ այդ ձգտումը հենց ինքը կյանքն է: Այդ զգացումը պետք է զարգացնել և դաստիարակել, եթե մարդը ցանկանում է իրացնել իր պոտենցիալը: Ծննդյան օրվանից սկսած այն գոյություն ունի տեսական հնարավորությունների տեսքով: Մեզանից յուրաքանչյուրին մնում է միայն այդ հնարավորությունների իրացումը սեփական ուղով: Ադլերը գտնում էր, որ այս գործընթացը սկսվում է կյանքի հինգերորդ տարում, երբ ձևավորվում է կյանքի նպատակը: Իր ձևավորման սկզբնական փուլերում լինելով ոչ հստակ և հիմնականում անգիտակցական՝ այս նպատակը դառնում է [[մոտիվացիա]]յի աղբյուր, ուժ, որը կազմակերպում է մեր կյանքը և նրան տալիս է [[իմաստ]]: Ադլերը առաջադրում է գերազանցության ձգտման բնույթի մասին հետևյալ գաղափարները.
#Գերազանցության ձգտումը ֆունդամենտալ [[դրդապատճառ]] է, այլ ոչ թե առանձին դրդումների ամբողջություն: Այդ մոտիվն արտայատվումարտահայտվում է երեխայի կողմից այն բանի գիտակցմամբ, որ ինքը թույլ և անարժեք է իր շրջապատողների համեմատությամբ:
#Գերազանցության ձգտումն իր բնույթով ունիվերսալ է. այն հանդիսանում է ընդհանուր բոլորի համար:
#Այն կարող է ընդունել ինչպես բացասական՝ դեստրուկտիվ, այնպես էլ դրական՝ կոնստրուկտիվ ուղղություն:
Տող 82 ⟶ 84՝
 
=== Ստեղծագործ Ես ===
Ստեղծագործ Ես-ը հանդիսանում է ադլերյան տեսության գլխավոր կոնստրուկտը: Նրանում արտացոլվում է մարդկային կյանքի ակտիվ բնույթը, այն ինչը նրան տալիս է նշանակություն: Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը ձևավորվում է անձի ստեղծագործական ընդունակությունների ազդեցությամբ: Այլ կերպ ասած յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքի ոճը ազատ ստեղծելու հնարավորություն: Մարդը ինքն է պատասխանատու, թե ով կդառնա և ինչպեսիրենինչպես իրեն կդրսևորի: Այդ ստեղծագործ ուժը պատասխանատու է մարդու կյանքի նպատակների, նրա ձեռքբերման մեթոդի ընտրության համար և նպաստում է սոցիալական հետաքրքրության զարգացմանը: Այդ նույն ստեղծարար ուժն է ազդում [[Ընկալում|ընկալման]], [[Հիշողություն|հիշողության]], [[երևակայություն|երևակայության]], [[երազ]]ների վրա: Այն մարդուն դարձնում է ազատ, ինքնապայմանավորող անհատ: Ադլերը չէր բացառում [[Ժառանգականություն|ժառանգականության]] և միջավայրի ազդեցությունը անձի ձևավորման վրա: Յուրաքանչյուր մարդ ծնվում է գենետիկական հնարավորություններով և կյանքի ընթացքում ձեռք է բերում իր յուրահատուկ սոցիալական փորձը: Լինելով ստեղծարար էակ՝ մարդն օգտագործում է ժառանգականությունը և շրջապատը որպես իր անձի ձևավորման կառուցողական նյութ, սակայն անձի ձևավորման ընթացքում և այդ ժամանակ առաջացող խնդիրների լուծման մեջ արտացոլվում է իր սեփական ոճը: Մարդու ստեղծագործ ուժը հանդիսանում է երկարատև պատմական էվոլյուցիայի արդյունք:
 
=== Ծննդյան հաջորդականություն ===
[[Պատկեր:P S Krøyer 1897 - Døtrene Benzon.jpg|250px|մինի|աջից]]
[[Անձ]]ի զարգացման մեջ սոցիալական կոնտեքստի կարևորությունից ելնելով՝ Ադլերը ուշադրություն դարձրեց ծննդյան հաջորդականությանը՝ որպես կյանքի ոճին ուղեցկցողուղեկցող [[դիրքորոշում]]ների հիմնական դետերմինանտ: Եթե երեխաներն ունեն միևնույն ծնողները, նրանք ապրում են ընտանեկան գրեթե միանման պայմաններում, սակայն նրանց սոցիալական շրջապատը նույնական չէ: Ավագ կամ կրտսեր երեխայի փորձը ընտանիքի մյուս երեխաների հարաբերությամբ, ծնողական դիրքորոշումների և արժեքների ազդեցության առանձնահատկությունները փոփոխվում են ընտանիքում հաջորդ երեխաների առաջացմամբ պայմանավորված՝ խիստ ազդեցություն ունենալով կյանքի ոճի վրա:
Ըստ Ադլերի, ընտանիքում երեխայի ծննդյան հաջորդականությունը (դիրքը) ունի որոշիչ նշանակություն: Հատկապես ընդգծում է երեխայի կողմից իրավիճակի ընկալման կարևորությունը, որը կախված է նրանից, թե ինչպես է ազդում իր ծննդյան դիրքը կյանքի ոճի վրա:
*Առաջնեկ (ավագ երեխա). Ադլերը գտնում էր, ար առաջնեկի դիրքը նախանձելի է այնքան ժամանակ, քանի նա ընտանիքի միակ երեխան է: Առաջնեկը ստանում է ծնողների անսահման սերը և հոգատարությունը: Նա, որպես կանոն, վայելում է իր անվտանգ գոյությունը: Սակայն սա շարունակվում է այնքան ժամանակ, քանի հաջորդ երեխան չի զրկում նրան «գահից» իր ծննունդով՝ զբաղեցնելով գերակա դիրք: Այս իրադարձությունը դրամատիկ անդրադարձ է ունենում ընտանիքում երեխայի դիրքի և նրա աշխարհայացքի վրա: Երբ ավագ երեխան տեսնում է, թե ինչպես է իր կրտսեր եզբայրըեղբայրը կամ քույրը «հաղթում» ծնողական ուշադրության պայքարում, նա հակված է վերադարձնել իր դիրքերը: Սակայն այս պայքարն՝ ուղղված նախկին կենտրոնական դիրքի վերադարձնելուն, ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Ժամանակի ընթացքում երեխան գիտակցում է, որ ծնողները շատ զբաղված են կամ շատ անտարբեր, որպեսզի հանդուրժեն իր ինֆանտիլ պահանջները: Բացի այդ, ծնողներն ունեն ավելի մեծ իշխանություն, քան երեխան և նրա դժվար վարքին պատասխանում են պատժով: Արդյունքում երեխան մեկուսանում է՝ յուրացնելով միայնակ գոյատևման ստրատեգիա, և չի զգում ինչ-որ մեկի կապվածության կամ խրախուսման կարիքը: Ադլերը նաև գտնում էր, որ ընտանիքի առաջնեկը սովորաբար կոնսերվատիվ է, ձգտում է իշխանության և ունի լիդերության հանդեպ նախատրամադրվածություն:
*Միակ երեխա. Ադլերը գտնում էր, որ միակ երեխայի դիրքը յուրօրինակ է, քանի որ նա չունի քույրեր կամ եղբայրներ, որոնց հետ ստիպված կլիներ մրցակցել: Այս հանգամանքը, մայրական հոգատարության հանդեպ հատուկ զգայունության հետ մեկտեղ, հանգեցնում է հոր հետ ուժեղ մրցակցության: Նա շատ է մնում մոր վերահսկողության տակ և ուրիշներից ակնկալում է նմանատիպ պաշտպանություն և հոգատարություն: Կյանքի այսպիսի ոճի գլխավոր առանձնահատկությունը դառնում է կախվածությունը և [[էգոցենտրիզմ]]ը: Արդյունքում այս երեխաները հաճախ ունենում են դժվարություններ հասակակիցների հետ հարաբերություններում:
*Երկրորդ (միջնեկ). երկրորդ երեխային ամենասկզբից խթանում են ավագ քույրը կամ եղբայրը. իրավիճակը ստիպում է իր ձեռքբերումներով առաջ անցնել ավագ քրոջից կամ եղբորից: Սրա շնորհիվ նրա զարգացման տեմպը հաճախ ավելի արագ է, քան ավագ երեխայինը: Օրինակ, ավագմիջնեկ երեխան կարող է ավելի շուտ խոսել կամ քայլել, քան դա արել է առաջինը: Այս երեխաների կյանքի ոճը ենթադրում է մշտական ձգտում այն բանի ապացույցի մեջ, որ ինքը ավելի լավն է, քանի իր ավագ եղբայրը կամ քույրը: Սա նշանակում է, որ միջնեկ երեխային բնորոշ է ձեռքբերման կողմնորոշում:
*Կրտեսեր երեխա. ի տարբերություն իր ավագ եղբայրների կամ քույրերի, կրտսեր երեխաները երբեք չեն ունենում «գահընկեց լինելու» զգացում, և լինելով ընտանիքի փոքրը՝ կարող է շրջապատված լինել ոչ միայն ծնողների, այլև ավագ քույրերի և եղբայրների խնամքով և հոգատարությամբ: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե ծնողներն ունեն սահմանափակ նյութական միջոցներ, նա երբեք չի ունենում հենց իրեն պատկանող իր և օգտագործում է ընտանիքի մյուս անդամների իրերը: Այս երեխաներն ունենում են թերարժեքության և անկախության բացակայության ուժեղ զգացում: Սակայն նրանց առավելությունը կայանում է նրանում, որ ունեն ավագ երեխաներին գերազանցելու ուժեղ մոտիվացիա:
Ադլերը գրում է, որ ոչ բոլոր երեխաների կյանքի ոճն է լիովին համընկում իր կողմից տրված ընդհանուր նկարագրության հետ:
 
=== Ֆիկցիոն ֆինալիզմ ===
Ադլերը գտնում էր, որ մեր հիմնական [[նպատակ]]ները (այն նպատակները, որոնք պայմանավորում են մեր կյանքի ուղղվածությունը և նշանակությունը) իրենցից ներկայացնում են ֆիկտիվ, պայմանական նպատակներ, որոնց հարաբերակցությունը իրականության հետ հնարավոր չէ ո՛չ ստուգել, ո՛չ հաստատել: Օրինակ, մարդիկ կարող են կառուցել իրենց կյանքը այն պատկերացումից ելնելով, որ լարված աշխատանքը և հաջողությունը օգնում են հասնել ամեն ինչ: Ադլերի տեսնկյունից սա ընդամենը ֆիկցիա է, քանի որ ոչ բոլոր լարված աշխատողներն են ստանում այն, ինչի արժանի են: Ըստ Ադլերի, անհատի ձգտումը գերազանցության ղեկավարվում է նրա կողմից ընտրված ֆիկտիվ նպատակով: Նա նաև ենթադրում էր, որ գերազանցությունը որպես նպատակ հանդիսանում է ինքնուրույն որոշման ընդունման արդյունք. այդ նպատակը ձևակերպվում է անհատի սեփական ստեղծագործ ուժով, ինչը նպատակը դարձնում է անհատական-յուրահատուկ: Ընդ որում այս նպատակը գոյություն ունի ոչ թե ապագայում, այլ ապագայի ընկալման մեր ներկա [[ընկալում]]ներում: Երբ անհատին հայտնի է իր ֆիկտիվ նպատակը, ապա նրա բոլոր հաջորդող գործողությունները լցվում են իմաստով, նրա կյանքի պատմությունը ձեռք է բերում լրացուցիչ բացատրություն: Ադլերը նշում է, որ եթե այդպիսի նպատակները չեն իրականացնում կողմնորոշիչի ֆունկցիա առօրյա կյանքում, ապա դրանց պետք է փոխել:
 
== Ադլերյան հոգեթերապիա ==
Ադլերյան հոգեթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը զարգացել է Ադլերի գիտական գաղափարների հիման վրա և որի հիմնադիրը համարվում է հենց Ալֆրեդ Ադլերը<ref>Kratochvil, S. (2003). Podstawy psychoterapii. Poznań: Zysk i S-ka Wydawnictwo.</ref><ref>Малкина-Пых И.Г. (2008). Справочник практического психолога, М.: Эксмо.</ref>։ Ադլերյան հոգեթերապիայի ուսուցման և զարգացման կարևոր կենտրոններից է Ադլերի անվան պրոֆեսիոնալ [[Հոգեբանություն|հոգեբանության]] դպրոցը [[Չիկագո]]յում, [[ԱՄՆ]] <ref>[http://www.adler.edu/ Adler School of Professional Psychology]</ref>։
 
=== Թերապևտիկ նպատակներ ===
[[Պատկեր:A gaunt adolescent consults a weary specialist. Colour proce Wellcome V0011946.jpg|250px|մինի|աջից]]
Ադլերյան խորհրդատվությունը հիմնվում է այցելուի և խորհրդատուի միջև համագործակցային համաձայնության վրա: Թերապևտիկ գործընթացը ներառում է փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների հաստատում, [[անձ]]ի և կենսակերպի հոլիստական ուսումնասիրություն և գնահատում, սխալ նպատակների և ենթադրությունների հայտնաբերում և շտկում: Այս ամենն ուղեկցվում է այցելուի վերակրթությամբ և կյանքի դրական կողմերի հանդեպ վերակողմնորոշմամբ: Թերապիայի հիմնական նպատակը այսելուիայցելուի պատկանելության զգացման զարգացումն է, սոցիալական հետաքրքրության առաջացումը: Այցելուներին չեն դիտարկում որպես «հիվանդների», ովքեր ունեն «բուժման կարիք»: Ադլերյան թերապևտները ավելի շուտ [[անձնային աճ]]ի մոդելի կողմնակիցներն են, քան բժշկական մոդելի: Թերապևտիկ գործընթացն ուղղված է ինֆորմացիայի տրամադրմանը, ուսուցմանը, խրախուսմանը: Խրախուսումը դիտարկվում է որպես [[Անձ|անձի]] պատկերացումների փոփոխության ամենաուժեղ միջոց, նպաստում է ինքնավստահության բարձրացմանը: Ադլերյան թերապևտները այցելուին հնարավորություն են տալիս խնդիրը դիտարկել այլ ասպեկտից, այլ հեռանկարում, իսկ այլընտրանքային եղանակի ընտրության մասին որոշումը պատկանում է միայն այցելուին: Համագործակցության մթնոլորտը նպաստում է այցելուի կողմից ինքնասահմանված նպատակների ձեռքբերմանը: Այցելուն սովորում է նոր ձևով նայել իրեն, ուրիշներին և կյանքին: Այցելուին նոր «[[կոգնիտիվ քարտեզ]]ի» տրամադրման գործընթացում թերապևտը օգնում է այցելուի ընկալումների փոփոխությանը: Կարելի է առանձնացնել հետևյալ թերապևտիկ նպատակները՝
* Սոցիալական հետաքրքրության առաջացում,
* Թերարժեքության և անկարողության զգացումների հաղթահարում,
Տող 124 ⟶ 127՝
# այցելուի կողմից կենսական խնդիրների լուծումը,
# կյանքի ոճի և կենսակերպի գնահատում:
Անհատի գնահատումը սկսվում է [[ընտանիք]]ի համաստեղության և վաղ [[մանկություն|մանկության]] պատմության ուսումնասիրությամբ: Թերապևտը առաջնորդվում է այն գաղափարով, որ անհատի կողմից իր, ուրիշների, աշխարհի, կյանքի մասին մեկնաբանությունները ղեկավարում են մարդու [[վարք]]ը: Ադլերը ընտանիքը դիտարկում է որպես անհատի զարգացման վրա կենտրոնական ազդեցություն ունեցող կառույց: Ադլերը ենթադրում էր, որ ընտանիքի համաստեղության միջոցով է յուրաքանչյուրը ստեղծում պատկերացումներ իր, ուրիշների և աշխարհի մասին: Ադլերյան գնահատման մեջ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես է այցելուն գնահատում ներընտանեկան մթնոլորտը իր մանկության ժամանակ, ծննդյան հաջորդականությունը, ծնողական հարաբերությունները և ընտանեկան արժեքները, ընդլայնված ընտանիքը և [[մշակույթ]]ը: Ադլերը գտնում էր, որ միլիոնավոր վաղ հիշողություններից մենք ընտրում ենք միայն նրանք, որոնք արտացոլում են մեր հիմնական համոզմունքները և սխալները:
* Ինքնահասկացման և ինսայթի խրախուսում. Ադլերյան թերապևտները ինսայթի մասին խոսելիս նկատի ունեն այցելուի այն [[դրդապատճառ]]ների հասկացում, որոնք ղեկավարում են այցելուի կյանքը: Ինքնահասկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարքի թաքնված նպատակները դառնում են գիտակցված: Ժամանակային ճիշտ կազմակերպում ունեցող մեկնաբանությունները խթանում են ինսայթի առաջացման գործընթացը: Ադլերյան մեկնաբանությունները ներկայացվում են բաց հարցերի տեսքով, որոնք քննարկաման կարիք ունեն («Հնարավո՞ր է արդյոք..», «Ես կարող եմ սխալվել, բայց կցանկանայի իմանալ...»): Այս ձևով ներկայացնելու պարագայում այցելուն ստիպված չէ պաշտպանվել, նրանք ազատ են նաև քննարկումներում: Այս փուլի ընթացքում, թերապևտը օգնում է հասկանալ այցելուի ընտրած կյանքի ոճի սահմանափակումները:
*Վերակողմնորոշում և վերակրթություն. Թերապևտիկ գործընթացի վերջին փուլը ունի կողմնորոշում դեպի գործողություններ՝ ինսայթների կիրառում պրակտիկայում: Այցելուները և՛ խրախուսվում են, և՛ կանգնում են ռիսկային որոշումների ընդունման և իրենց կյանքում փոփոխություններ անելու խնդրի առջև: Թերապիան ուղղակի չի ենթադրում վարքում փոփոխություններ: Վերակողմնորոշումը ներառում է փոխազդեցության կանոնների, գործընթացի, մոտիվացիայի փոփոխություն: Այս գործընթացի ամենակարևոր միջամտությունը խրախուսումն է: Խրախուսումը ենթադրում է այցելուի մոտ իր ուժեղ կողմերի մասին պատկերացումների ձևավորում, պատկանելիության զգացման առաջացում: Որպես խրախուսման գործընթացի մաս, թերապևտներն օգտագործում են կոգնիտիվ, վարքային, հուզական, փորձարարական տեխնիկաներ, որոնք այցելուին օգնում են գնահատել և օգտագործել սեփական ռեսուրսներն ու ուժերը: Վերակողմնորոշման փուլի ժամանակ այցելուները ընդունում են որոշումներ և փոխում են իրենց նպատակները: Նրանք խրախուսվում են գործել այնպես, ինչպես կցանականային: Վերջինս ծառայում է ինքնասահմանափակող պատկերացումների վերանայմանը: Այցելուներին խնդրում են ուշադիր լինել այն կրկնվող, հին պատտերնների կիրառության ժամանակ, որոնք նախկինում հաջողության չեն հասցրել: Այցելուն և թերապևտը քննարկում են հնարավոր այլընտրանքները և դրանց հետևանքները, գնահատում են այդ այլընտրանքների համապատասխանությունը այցելուի նպատակներին: Լավագույն այլընտրանքները և նոր հնարավորությունները այցելուի կողմից առաջադրվածներն, և թերապևտի խնդիրը այս գործընթացում աջակցություն ցուցաբերելն է:
Տող 148 ⟶ 151՝
{{ծանցանկ|2}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Ադլեր, Ալֆրեդ}}
[[Կատեգորիա:Հոգեբանություն]]
[[Կատեգորիա:Հոգեթերապիա]]