«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ծաղկած փշալարեր''', [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահարու]] ինքնակենսագրական [[վիպակ]]ներից։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին [[Բեյրութ]]ում [[Անդրանիկ Ծառուկյան|Ա. Ծառուկյան]]ի «Նաիրի» շաբաթաթերթում։ Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին։
 
Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր»<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 13:</ref>:
== Նախապատմություն==
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին` երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը` ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։